Ովքե՞ր են Բոլթոնին ասում «այո». Փաշինյանի երկակի վարքագիծը

Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ պետք է գնալ անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի առաջարկած տարբերակով, այսինքն՝ փոխել, այսպես կոչված, պատմական կարծրատիպերը, նշանակում է՝ գործում են թուրք–ադրբեջանական դուետի օգտին։

Աշխարհաքաղաքականությունից տարրական պատկերացումներ ունեցող յուրաքանչյուր մարդու համար պարզ է, որ «պատմական կարծրատիպերից հրաժարվելը» նշանակում է թուրքական ազդեցության մեծացում հարավկովկասյան տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի վրա։

Նրանք, ովքեր առաջարկում են ռուսական ռազմաբազաների հեռացում Հայաստանից ու պահանջում են դուրս գալ ՀԱՊԿ–ից, փաստացի առաջարկում են թուրքական զինուժի ներկայություն մեր տարածաշրջանում։

Բոլթոնի պլանի շահառուներն ու մանրադրամները

Բոլթոնի պլանը հակառուսական ու հակաիրանական ուղղվածություն ունի։ Այդ պլանի շահառուները Թուրքիան ու Ադրբեջանն են։

Թուրքիան, ըստ պլանի, պետք է գրավի տարածաշրջանից դուրս մղված Ռուսաստանի տեղն ու հակաիրանական ֆունկցիա կատարի։

Ադրբեջանի համար Բոլթոնը նախատեսել է հակաիրանական կոալիցիայում կարևոր դերակատարում։ Որպես բոնուս՝ մեր հարևանին խոստացված է Արցախը։

Դժվար չէ գլխի ընկնել, որ այս պատմության մեջ Հայաստանին վերապահված է մանրադրամի դերակատարում։ «Պատմական կարծրատիպերից հրաժարվելու» դիմաց պաշտոնական Երևանին խոստացվել է հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական սահմանների բացում, աշխատող ճանապարհային կոմունիկացիաներ ու որոշակի ֆինանսական աջակցություն։ Բանաձևային տարբերակով ասած՝ Բոլթոնը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է «Փող և բաց կոմունիկացիաներ՝ Արցախի ու կարծրատիպերից հրաժարվելու դիմաց»։

Փաշինյանը մի պահ ակտիվ մտավ այդ պլան, բայց Ալիևի հետ դավոսյան հանդիպումից ու Բոլթոնի հետ հեռախոսազրույցից հետո հետ քաշվեց։

Ներքին կյանքում արձանագրվող տապալումները և ակնկալվող ֆինանսական ռեսուրսների բացակայությունը, ինչպես նաև ՌԴ–ի հետ հարաբերությունների լարվածության աճը Փաշինյանին կրկին նետել են Բոլթոնի գիրկը։

Փաշինյանին փող է պետք ներսում արդյունքներ ապահովելու և իր իշխանությունը պահելու համար։ Փող չկա։ ՌԴ–ից, հասկանալի պատճառներով, փող չեն տալիս, իսկ ներսի փողը փախչում է այս ատելության մթնոլորտից։ Մնում է, պատկերավոր ասած, Ղարաբաղը ծախելը։ Ծախել Փաշինյանը, բնականաբար, չի ցանկանում, բայց այդպես է ստացվում, երբ կրկին մտնում ես Բոլթոնի պլան։

Փաշինյանն իր վերջնական «այո»–ն ասե՞լ է Բոլթոնին

Վաշինգթոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումն անցավ Բոլթոնի հովանու ներքո։ Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջնական «այո»–ն ասել է Բոլթոնին։ Դժվար է ասել։ Բայց միանշանակ կարելի է ասել, որ Արցախի հարցով բանակցային գործընթացները մտել են բոլթոնյան սցենարի կյանքի կոչման նախապատրաստական փուլ։

Պատահական չէ, որ Փաշինյանը դիտմամբ լարում է պաշտոնական Ստեփանակերտի հետ հարաբերություններն ու խորացնում հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիայի հետևանքները, վարկաբեկում է բանակն ու պատերազմն անցած մարդկանց, խնդիրներ առաջացնում հայ–ռուսական հարաբերություններում, Հայաստանի ներսում թշնամանքի մթնոլորտ տարածում ու հետևողականորեն փոխարինում արտաքին թշնամու կերպարը ներքին թշնամու կերպարով։

Ինչ մնում է Փաշինյանի արտաքին մոդերատորներին, ապա նրանք մեզ մոտ ակտիվորեն աշխատում են բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տեղեկատվական։

Թրքաբոլշևիկները. Արամ Սարգսյան և Արման Բաբաջանյան

Բոլթոնի պլանի ակտիվ քարոզիչներ են մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանը, ինչպես նաև բանակից ապօրինաբար փախչելու համար դատված, սեփական մոր դեմ ցուցմունք տված ու տխրահռչակ «1in.am» կայքի ղեկավար հանդիսացող Արման Բաբաջանյանը։ Այս երկու թրքաբոլշևիկներն ակտիվորեն հակառուսական քարոզ են տանում։

Արամ Սարգսյանն այնքան հեռու է գնացել իր պատվերի կատարման մեջ, որ «Հոկտեմբերի 27»–ի ու «Մարտի 1»–ի համար ուղղակի մեղադրանք է ներկայացրել Կրեմլին։ Սույն հաճախորդը, պարզվում է, նույնպես կողմ է, որպեսզի Հայաստանն ազատվի իր պատմական կարծրատիպերից, այսինքն՝ ռուսական ներկայությունը փոխարինի թուրքական ներկայությամբ։

Ա. Բաբաջանյանը, որը մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը ինքնամոռաց պաշտպանում էր Սերժ Սարգսյանին ու պատռում իր հետույքը՝ հեղափոխության դեմ կռիվ տալով, 2018թ. մայիսի 8–ից հետո դարձավ թունդ հեղափոխական ու հիմա Նիկոլից ավելի Նիկոլ է խաղում՝ ձեռքի հետ պաշտպանելով Բոլթոնի պլանը։

Ի դեպ, ուշագրավ է, որ ծովից ծով Հայաստան պահանջող ու, իբր, Լավրովի պլանը Արցախի հարցում տապալելու համար ՊՊԾ գունդը գրաված, իսկ հետագայում կուսակցականացված «ծռերը» ծպտուն չեն հանում Բոլթոնի պլանի պահով ու «չեն նկատում» այդ պլանի՝ «Լճից լիճ Հայաստան» ենթադրող հետևանքները։

Ի՞նչ է սպասվում

Փաշինյանը երկու քարի արանքում է։ Նա հասկանում է, որ վտանգավոր է Բոլթոնի պլանով գնալը, քանզի կարող է աթոռը կորցնել, բայց Կրեմլի հետ հարցերը կարգավորելու համար պետք է ներքին կյանքում փոխի իր վարքագիծը։

Ռուսները Փաշինյանից պահանջում են դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումը, քանզի դա ոչ միայն Պուտին–Քոչարյան ընկերական հարաբերություններով է պայմանավորված, այլ սպառնում է ԵԱՏՄ տարածքում որոշակի խաղի կանոններին և դասակարգային հակադրություն առաջացնում Երևանի ու Մոսկվայի միջև։

Փաշինյանը Քոչարյանի պահով չի ուզում զիջումների գնալ։ Քոչարյանին կալանավորելը ոչ միայն նրա անձնական վրեժխնդրության հարցն է, այլ նաև Բոլթոնի պլանի ու ամերիկյան Քարնեգի հիմնադրամի ներկայացրած ցուցումների կարևոր կետերից է համարվում։ Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանն առնվազն չի բացառում, որ վերջնական ու ռազմավարական որոշում կարող է կայացնել՝ Արցախի հարցում գնալ զիջումների Բոլթոնի պլանի շրջանակներում։

Դատելով ամենից՝ ամերիկացիները դեռևս հույս և սպասում ունեն, որ Փաշինյանը կգնա հակաիրանական ու հակառուսական կոալիցիային միանալու ճանապարհով։ Այդ հույսն ու սպասումն են պատճառը, որ Հայաստանում ամերիկյան հարկատուների գումարներով պահվող «Ազատություն» ռադիոկայանը ատամներով պաշտպանում է Փաշինյանին, հետևողականորեն քարոզում Ռուսաստանի դեմ ու «տակից» առաջ մղում Բոլթոնի պլանի իրագործման անհրաժեշտության գաղափարը՝ այդ գործում ներգրավելով տնաբույծ թրքաբոլշևիկներին։

Պարզ է, որ Բոլթոնի պլանին վերջնական ու հրապարակային «այո»–ն Փաշինյանին կտանի նույն ճանապարհով, ինչ Լևոն Տեր–Պետրոսյանին 1998–ին, բայց դա՝ լավագույն դեպքում։ Կա նաև Կերենսկու տարբերակը։

Կորյուն Մանուկյան

7or.am/

դիտվել է 2331 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am