Թուրքիան ռազմական կայան ունի Սուդանում և Քաթարում,հաջորդը Նախիջևանում է ուզում.Ռուբեն Սաֆրաստյան

Հարցազրույց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:/Մաս 2-րդ/

-Արմուտքը այդ ծրագրերի մեջ ինչքանով կա՞:

-Չինաստանը ունի մեծ թուրքալեզու ազգային փոքրամասնություն,արևելյան Թուքիստանը,որը մեծ տարածք ունի Չինաստանի հյուսիսում և մեծ բնակչություն ունի,դա խնդիր է Չինաստանի համար,գոյությունի ունի,իրական խնդիր է,Թուրքիան սա օգտագործում է:Միայն այն հանգամանքը,որ Թուքիայում կա ույղուրների ժողովրդի կառավարություն ,վտանադիության մեջ գտնվող կառավարություն, ակցիաներ են անում,հայտարարություններ և իշխանությունները նրան չեն վերացնում:

-Մենք հետաքրքի՞ր ենք Չինաստանին որպես դիմակայություն:

-Մենք որպես արևելագիտության ինստիտուտ կարող ենք արձանագրել հետևյալը,որ մեր չինացի գործընկերները մեզնով հետաքրքված են,բավական մեծ հետաքրքություն կա, հետաքրքրություն կա վերլուծական կենտրոնների կողմից:Ինչով ենք մենք հետաքքրիր Չինաստանին.մեր ինստիտուտը Հայաստանի կարևոր գիտական կենտրոններից մեկն է,մեր պատասխանը այն,է,որ հետաքրքիր ենք այն առումով , անմիջականորեն թուրքական վտանգի ներքո ենք, իրենց հետաքրքիր է,թե ինչպես ենք մենք դրա դեմ դիմակայում:Շատ հետաքրքիր երևույթ է սա:

-Ինչն է,որ իրենց համար ուշագրավ է,ինչ-որ բան առանձնացն՞ում են:

-Առաջինը,որ նրանք հետաքրքված են մեր մասնագետներով ,մեր ուսումնասիրություններով:

-Ասացին,որ հրեաներին հետաքրքիր է,որ ոնց ենք կարողանում մնալ,գոյատևել:

-Իրենք հետաքրիքր են մեր թուրքագիտական ,արևելագիտական ուսումնասիրությունները և մեր մասանագետները,իրենց մոտ նոր-նոր է սկսում դա զարգանալ:Չինաստանը մինչև վերջերս աշխարհում ակտիվ քաղաքականություն չէր վարում,մի քանի տարի է,որ սկսեցին:Այն ահռելի տնտեսական պոտենցայլը,որ ինքը կուտակել է,դրա հետևանքով սկսեց դուրս գալ Չինաստանի սահմաններից:

-Նույն հետաքրքությունը կար նաև ադրբեջանցիների և վրացիների հանդեպ:

-Մենք՝ հայերս ,Թուրքիայի առումով ենք հետաքրքիր , վրացիները հետաքիքր են այն առումով,որ նրանք դեպի Սև ծով ելք ունեն, և դա Չինաստանի համար ռազմավարական առումով կարևոր է,որ ապահովի այն ճանապարհը,որ իրենք հիմա փորձում են կառուցել,որը պետք է կապի Չինաստանը Եվրոպայի հետ, և այդ ճանապարհի հատվածներից մեկը պետք է անցնի Հայաստանով,Վրաստանով և դուրս գա Սև ծով:Այդ առումով Վրաստանը իրենց համար կարևոր է:

-Պանթյուրքական ծրագրի մասին խոսեցիք, դեռ անկախության առաջին տարիներին խոսեցին այն մասին,որ Թուրքիան պատրաստվում է այդ ծրագիրն իրականացնել: Հետո Արցախի հիմանախնդիր,Մեղրու հարց,տեսակետ կար,որ Վազգեն Սարգսյանին պատժեցին,որ Մեղրու հարցը առաջ եկավ ,տեսակետ կա,որ Ռոբերտ Քոչարյանին մինչ օրս պատժում են նրա համար,որ համաձայն չի եղել Մեղրու հետ կապված ,կա՞ նման բան ,որ եղել են մարդիկ,ովքեր դիմակայել են պանթյուրքիստական ծրագրի լիրաժեք իրականացմանը և հիմա պատժվում են:

-Պատժվելու առումով չեմ կարող ասել,բայց Հայաստանի քաղաքական վերնախավը ,իհարկե որոշ ժամանակ մի քիչ ավելի մեղմ է մոտենում,բայց միշտ էլ ի տարբերություն այլ երկրների քաղաքական վերնախավերի ,զգացել է պանթուրքիզմի վտանգը : Դա վտանգ է,մենք պանթյուքիստ երևույթը ընկալվում ենք որպես մի սեպ,որը խրված է թուրքկան աշխարհի սրտի մեջ:

-Բայց միևնույն ժամանակ դա մեզ տալիս է մեծ հնարավորություն:

-Մենք աշխարհին հետաքրքրում ենք հենց մեր խնդիրներով,պետք է կարողանանք դա օգտագործել :Ամենակարևոր խնդիրը,ես ասում եմ որպես գիտնական,դա իմանալ մեր հակառակորդին,ուսումնասիրել մանրամասն և շատ ճշգրիտ իմանալ,այլ ոչ թե ընդհանուր խոսքերով,թե այս պահին Թուրքիայում ինչ շրջանակներ կան,ինչ ծրագրեր ունեն,ինչ կապեր,ինչ ազդցություն ունեն իշխանության վրա:

-Դուք ասացիք,որ Թուրքիան ընդհանարպես պատրաստ չէ,հակառակը ՝հնարավորինս խորացնում է հակադրությունը մեզ հետ,կա տեսակետ ,որ Ադրբեջանի հետ բանակցությունները անիմաստ են,որովհետև 20 ատրի ալիևյան իշխանությունը այնքան է սերմանել…ինչ է բոլոր դռները փա՞կ են:

-Եթե մենք աշխարաքաղաքական առումով վերանալով քաղաքականությունից նայենք մեր տարածաշրջանը , կտեսնենք,որ Հայաստանը ունի շատ կարևոր դիրք,մենք չունենք ելք դեպի ծով,չունենք բնական հարստություներ,ինչպես մեր երկու հարևանները,բայց մեր դիրքը այնպիսին է,որ մենք գտնվում ենք տարածաշրջանի կենտրոնում և դրա համար բոլոր ծրագրերը,որ տարածաշրջանային նշանակություն ունեն,եթե չեն անցնում Հայաստանի վրա,միտումնավոր են անում:Օրինակ Բաքու- Ջեյհանը նախապես դա էլ պետք է անցներ Հայաստանի վրայով ,ամերիկացիները դա էին ցանկանում,բայց ադրբեջանցիները և թուրքերը պնդեցին և Հայաստանը շրջանցեցին:Եթե մի պահ մենք պատկերացնենք ,որ տարածաշրջանում իրադրությունը նորմալացել է և երկրների միջև նորմալ հարաբերություններ են,ապա Հայաստանի դիրքը իր ազդեցությունը դրական առումով մեծանում է:
Երկու տարի առաջ, ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում նախագահ Թրամփը օգտագործեց հայկական հզոր քաղաքակրթություն եզրույթը,նույնիսկ Թրամփը,որ շատ հեռու է այս հիմնախնդիրներից,դա օգտագործեց:Կարծում եմ,որ ոչ միայն մեր աշխարհագարական դիրքը,որ ես նշեցի և աշխարահաքաղաքական նշանակությունը,այլ նաև մեր քաղաքակրթական արժեքը իսկապես կարևոր գործոն են:

-Բայց նաև այն մեզ չի օգնել մեզ պահել այն,ինչ կարող ենք:

-Բայց մյուս կողմից մենք կանք հիմա,այնքան ժողովուրդներ են անցել,գնացել: Տարածաշրջանի երկրները սա շատ լավ են հասկանում և մի հանգամանքի վրա էլ կանգ առնեմ,շատ են մեզ մոտ մարդիկ ասում,որ Հայաստանը կամուրջ է ,ես կարծում եմ,որ դա սխալ է,Հայաստանի նման երկիրը մեր հզոր քաղաքկրթություն ստեղծած երկիրը չի կարող կամուրջ լինել,դա մի պասիվ երևույթ է,որ գնում է և օգտագործում են իրենց նպատակների համար,մենք աշխարահաքաղաքական այս բարդ իրադրության մեջ մենք կենտրոն ենք,քաղաքակիրթ ժողովուրդ ենք :

-Ին՞չն է ,որ ամենաշատը մեզ հեռու է պահում,որ չկարողանան իրականացնել պանթյուրքիստական ծրագիրը:

-Առաջին հերթին մենք ենք ,երբ մարդիկ տեսնում են,որ դու ունես պոտենցյալ պայքարելու,դիմակայելու,քեզ կօգնեն,իսկ եթե տեսնեն,որ դու չես պայքարում,քեզ չեն օգնի:Առաջինը մենք պետք է պայքարենք և հաղթանակի մենք պետք է հասնենք:

-Հայաստան-Արցախ վտանգավոր ինչ-որ շեմի ենք հասել:

-Չեմ կարծում,այն երևույթները որ կան,խորքային չեն,որովհետև համոզված եմ և Հայաստանի և Արցախի վերնախավը միանգամայն հասկանում այն կարևորությունը ,որն ունի երկու հայկական պետականությունների սերտաճած վիճակը,երկու անկախ պետականնությունների :

-Ժամանակավոր բանե՞ր են,ի՞նչ դրսևորուներ են :

-Այստեղ քաղաքական կամ ինչ-որ աշխարահաքաղաքական կամ սկզբունքային տարբերություններ ,մոտեցումներ չեմ տեսնում,իմ սերունդի համար նման աշխարհընկալում,որ կարող ենք խնդիրներ ունենալ Արցախի հետ :

-Նախիրջանի հետ կապված ձեր տեսակետը,Ռուսաստանն ասում է,որ մենք գիտենք ,թե ինչ է կատարվում Արցախում,որոշակի դիրքեր են առաջ տանում,սա ուր է տանու՞մ:

-Նախիջևանում տեղի է ունենում էրդողանյան շրջանի արկածախնդրության հերթական դրսևորուոմներից մեկը աշխարհաքաղաքական առումով:Թուրքիան ներկայում ունի երկու ռազմական կայան իր սահմաններից դուրս ,մեկը՝Քաթարում,վերջերս թուրքերը դա տեղադրեցին և ուժեղացրեցին և էլի վերջերս իրենց ռազամակայանը տեղադրեցին Սուդանում:Դրանք իրենց դաշնակից երկրներոն են և հիմա մտածում են երրորդի մասին ,որը պետք է լինի Նախիջանում:Ես կարծում եմ,որ զորավարժությունները դրան են միտված,ուսումնասիրել եմ թուրքական մամուլը և միայն մեկ հրապակում եմ գտել,որտեղ ասվում է այն մասին,որ թուրքական կառավարող շրջանակներում գաղտնի քննարկվում է գ Նախիջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու խնդիրը:Այսինքն՝նրանք իսկապես քննարկում են Նախիջևանում թուրքական ռազամական կայան ստեղծելու խնդիրը :Ինչու հենց Նախիջևանում. երկու հանգամանք կա՝առաջինը ,որ կա Թուրքիայի սահմաների քարտեզը ,ոչ պանթյուրքիստական ,այլ այն Թուրիքայի սահմանների քարտեզը,որն ընդունվել է 1920 թվականի հունվարին Մուստաֆա Քեմալի՝Աթաթուրքի նախաձեռնությամբ,և ըստ այդ սահմանների քարտեզի Նախիջանը մտնում է Թուրիքայի կազմի մեջ:Սա ըստ թուրքական ընկալումների,իսկ Էրդողանը բացահայատ հայատարարում է,որ մենք պետք է իրականացնենք,այն ինչ երազում էր Աթաթուրքը և շատ մեկնաբաններ կարծում են,որ օրինակ հյուսիսային Սիրիայում զորքեր տեղադրելը ,պարբերական հարձակումները հյուսիային Իրաքի վրա հենց այդ քարտեզի իրականացման մաս են կազմում,դա կարելի է այսպես էլ մեկնաբանել,որ դա նոր Թուրքիայի ,ինչպես ասում է Էրդողանը ,ստեղծման քայլերից մեկն է:Երկորդը աշխարհաքաղաքական նշանակություն ունի,քանի որ այս ռազմաբազան նախապատրաստելով և ստեղծելով, Թուրքիան ցույց է տալիս Ռուսաստանին ,որ ինքը մտնում է արդեն ավելի բացահայտ պայքարի մեջ Հարավային Կովկասում իր ազդեցության ոլորտը ուժեղացնելու համար ՝նպաստելով Ռուսաստանի թուլացմանը հարավային Կովկասում:Դրա համար են ռուսները մտահոգված և հետևում: Սա թուրքական խաղի տարբեր դրսևորումներ են ,մեկը՝քարտեզի հետ կապված,մեկը աշխահաքաղաքականության հետ:Որոշ ժամանակ Թուրքիան կպասիվացնի Նախիջևանում ռազմական կայան ստեղծելու քաղաքականությունը ,բայց երբ նրանց սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետկփչանանան,միանգամից այս նախապատրաստական աշխատանքը իրականություն կդրաձնեն:

-Մեզ մնում է…

-Սա մեզ համար վտանգ է ներկայացնում,որովհետև մեզ մոտ են,և ինչ կարող ենք անել,մենք պետք է իմանանք,թե ինչ է կատավում և մեր հզոր զինված ուժերն են մեր անկախության,անվտանգության առաջին ամենակարևոր գործոնները:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 702 անգամ
Լրահոս
Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am