Ռուսաստանին սթափեցնող ապտակը. զենքի մատակարարումը կարագացվի

Կառավարության ապրիլի 15-ի օրակարգում ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշման նախագիծը: Սա դեռեւս անցած տարի հունիսին խորհրդարանի կողմից հաստատված վարկային նախագիծն է, որը պետք է նպատակաուղղվեր բանակի սպառազինությանը եւ այդ վարկի դիմաց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք տրամադրեր: Սակայն, առանց որեւէ հիմնավորման անցած հունիսից այս համաձայնագիրը կյանքի չի կոչվել, ու Հայաստանն էլ համապատասխան սպառազինություն չի ստացել: Հարցը սրվեց ղարաբաղա-ադրբեջանական վերջին լարվածության ֆոնին, երբ Գերմանիայում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Ադրբեջանն ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, իսկ մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով: Այս հայտարարությունն առաջին հայացքից շոկի մեջ գցեց հայ հանրությանը, տպավորություն ստեղծվեց, թե Սերժ Սարգսյանի խոսքը արտաքին լսարանին ուղղված դիվանագիտական ինչ-որ քայլ էր, սակայն հայտարարությունից օրեր անց վարչապետ Հովիկ Աբրահամյանն անուղղակիորեն վերահաստատեց նախագահ Սարգսյանի խոսքերը: Երբ Հայաստան էր ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Աբրահամյանը դժգոհեց, թե դանդաղում է Ռուսաստանի տրամադրած 200 մլն դոլարի վարկով զենքի ներկրման գործընթացը: Հատկանշական է, որ կառավարության նիստերի օրակարգում վերոնշյալ նախագիծը, որն ըստ էության արագացնելու է զենքի ներկրման գործընթացը, ներառվեց այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում ԵԱՏՄ վարչապետերի հավաքին էր մասնակցում: Նախագիծը կառավարության նիստում կներկայացնի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախ ֆինանսների նախարարին հանձնարարվում է հսկողություն իրականացնել նշված համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: Միեւնույն ժամանակ հանձնարարվում է պաշտպանության նախարարին հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկի ու ստորագրի տրամադրվող վարկի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը, իսկ Կենտրոնական բանկին հանձնարարվում է ապրիլի 29-ին ՌԴ «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման ու հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ: Ռուսաստանի գործողությունները վկայում են, որ Մոսկվան միտումնավոր է ուշացրել Հայաստանի սպառազինությունը, դա եղել է Ադրբեջանի հետ համատեղ պլանավորված հստակ ռազմարշավ, որի նպատակն է եղել տարածք խաղաղապահի դիմաց ռուսական գաղափարի կյանքի կոչումը: Մի քանի ամիս առաջ ռուսաստանյան լրատվամիջոցները հրապարակում էին Հայաստանին, իբր թե, մատակարարվելիք սպառազինության ցանկը: Դրանից հետո Ադրբեջանը հանդես է գալիս բողոքի նոտայով, ՌԴ ԱԳՆ-ից պահանջելով երաշխիք, որ այդ սպառազինությունը չի կիրառվի Ադրբեջանի դեմ: Մի խոսքով՝ ակնհայտ պլանավորած շոու: Հիմա, երբ աշխարհին հայտնի դարձավ, բացահայտվեց մեր ռազմավարական դաշնակցի ստորությունը, դրանից բացի ղարաբաղյան ճակատում մենք փաստեցինք, որ կարող ենք առանց նորագույն զինատեխնիկայի էլ ջախջախել հակառակորդի ուժերը, Մոսկվային այլ ելք չի մնում, քան կյանքի կոչել համաձայնագիրը, ինչի ապացույցը կառավարության օրակարգում հայտնված նախագիծն է: Իսկ մեր իշխանությունները, որոնք  վասալային հարաբերությունների մեջ են իրենց ռուս գործընկերների հետ, այդքան համարձակություն չեն ունեցել այս ամիսներին պարտադրել գործընթացի իրագործումը:   Անի Սահակյան

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am