Խոստովանել է բացթողումը

 Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Հանրայինին տված հարցազրույցը` վերջին օրերի ԼՂՀ հակամարտության սրման վերաբերյալ , որոշակի հարցադրումներ է առաջ բերել։ Առաջինը վերաբերում է պարոն նախարարի հետեւյալ հայտարարությանը, թե ադրբեջանական զորքի հարձակումն ամենեւին էլ անակնկալ չի եղել հայկական կողմի համար։ Եթե մեզ համար, իսկապես, անակնկալ չի եղել, ապա հարց է առաջանում՝ ո՞րտեղ է եղել մեր հետախուզությունը, ինչու նախապես համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել, որի պատճառով հակառակորդը կարողացել է ոչ միայն ճեղքել սահմանային դիրքերը, այլեւ մտնել Թալիշ գյուղի տներ, ու դրսեւորվել իրենց վայրագություններով, սպանել նաեւ խաղաղ բնակիչներին։ Գուցե ռազմական մասնագետները կհակադարձեն, որ առաջնագիծն այն վայրը չէ, որտեղ թույլատրվում է կենտրոնացնել ռազմական ռեխնիկա, սակայն կարելի էր չէ՞, ասենք, դիրքերում այդ օրերին հերթապահություն իրականացնողների թիվը եռապատկել, կամ տասնապատկել, տալ նրանց համապատասխան զինամթերք, որպեսզի այսօր պարզ չդառնար, որ որոշ հատվածներում մարտի կեսից փամփուշտը վերջացել է։ Սեյրան Օհանյանը փորձել է ծանրակշիռ բացատրել, որ մեր հետախուզությունը տեղում է եղել ու լինելու է, որ մեր հետախուզությունը մշտապես գործում է. «Հետախուզությունը յուրաքանչյուր բանակի աչքերն են, ականջները եւ նրա տված ինֆորմացիաներով ենք շարժվում, ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ» ,- ասել է նախարարը՝ ասածն ավելի կարծրացնելու համար տեղեկացրել, որ հրադադարի պայմանավորվածությունից հետո ընկած այս կարճատեւ ժամանակահատվածում մեր հետախուզությունը 150 դիվերսիոն փորձ է կանխել , իրավիճակն էլ ավելի փորձել մեղմել, հայտարարելով նաեւ .« Ոչ մի գերտերություն այսօր ապահովագրված չէ ոչ պատերազմից, տեռորիստական ոչ մի գործողություններից», այնուամենայնիվ խոստովանել է բացթողումը, ասելով.«Այլ բան է, որ կարող է պատահել զգոնության որոշակի խնդիր է եղել այս կամ այն հատվածում»։ Նախարարը ներկայացրել է, որ հետախուզական տվյալներով ապրիլի 2-5-ը տեղի ունեցած գործողություններն աննախադեպ էին, աննախադեպ իրենց ռազմական մասշտաբների առումով, զենքի զինամթերքի կիրառման, զորքի շարժմամբ։ Սեյրան Օհանյանը հայտարարել է նաեւ, որ Պաշտպանության բանակի համապատասխան ռեզերվներին ձեռք չի տրվել, որոնք նախատեսված են ավելի գլոբալ, ավելի խորը խնդիրներ լուծելու համար: «Մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող: Մեր սպառազինությունն անընդհատ թարմացվում, արդիականացվում է: Իհարկե, նոր սպառազինությունների կարիք էլ ունենք, որոնց ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասել է նա : Նախ արդիականացման մասին, չնայած նախարարի պնդումներին, թե մեր սպառազինությունն անընդհատ թարմացվում է, այս օրերին բոլորն են խոսում, որ մեր բանակում մինչեւ անգամ ինքնաձիգերի ու դիպուկահարների վրա գիշերային լուսարձակների տեղադրման խնդիրը չլուծված է մնում։ Ընդունենք, որ մենք ունենք զինտեխնիկա, որի մասին հակառակորդը «երազել» չի կարող, հարց է առաջանում՝ ինչո՞ւ դրանք չի կիրառում պատերազմի ժամանակ: Պնախարարը բացատրել է, որ մարտը մղվել է հենց առաջին շարակազմում եւ կիրառվել այդ մարտին համապատասխան զինատեսակներ՝ հակատանկային կայաններ, անօդաչու սարքեր եւ այլն.«Առաջին դիրքի խորությամբ՝ 2, 2.5 կիլոմետր, ընդ որում՝ դասակային խորությունից ավել մարդկային շարժ տեղի չի ունեցել: Հենց դասակային խորության մեջ են եղել մարտական գործողությունները, և այդ ժամանակահատվածում կիրառվել են այն միջոցները, որոնք այդտեղ անհրաժեշտ են եղել:Հակառակորդը փորձել է մինչև 30 ուղղություններով ներթափանցում իրականացնել, սակայն այդ փորձերը տապալվել են»։ Սեյրան Օհանյանը իր խոսքի տողատակերում փորձել է հասկացնել, որ այլ զինատեխնիկա չկիրառելու մարտավարությունը նաեւ հատուկ մարտավարություն է եղել՝ ցույց տալով, որ ՊԲ-ն խուճապի չի մատնվել Ադրբեջանի անակնկալ հարձակումներից։ Բայց այդուհանդերձ, մնում է չհասկացված նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Գերմանիայում, որ մենք կռվում ենք 80-ականների զենքով։
Անի Սահակյան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am