Խելամիտ չէ Ռուսաստանի հետ չխոսելը. Կվիրիկաշվիլի
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վրացական հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությունը մնում է նախկինի նման, սակայն Ռուսաստանի հետ երկխոսությունը անհրաժեշտ է շարունակել: «Մենք չպետք է որևէ փոխզիջման գնանք մեր երկրի ինքնիշխան իրավունքի հանդեպ, սակայն խելամիտ չէ խնդրի լուծման վերաբերյալ Ռուսաստանի հետ չխոսելը։ Մենք պետք է խոսենք Ռուսաստանի հետ։ Մենք ունենք ժնևյան միջազգային ձևաչափ՝ միջազգային ինստիտուտների ու գործընկեր երկրների մասնակցությամբ։ Երկխոսության տեսանկյունից մենք չունենք այդ ձևաչափի փոփոխման համար պայմաններ»,- ասել է Գեորգի Կվիրիկաշվիլին։
