Հայաստանի երրորդ կալվածատերը

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Ազգային ժողովում մի քանի օր առաջ ուշագրավ հայտարարություն արեց` ասելով, թե Կոտայքի մարզի համայնքապետերից մեկն իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ հողատերն է. «Անուններ չեմ տա, այս պահին քրեական գործ է հարուցված,- հայտարարել էր մարզպետը և հավելել.- կադաստրային արժեքի կես գնով յուրացրել են այդ հողատարածքները։ Հողային օրենսգրքով կադաստրային արժեքի մինչեւ 50 տոկոս գին կարող են սահմանել, օգտվել են այդ նորմից»։

«Հրապարակ» թերթին հայտնի է դարձել, որ Կոտայքի մարզպետի ասած գյուղապետը Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանն է, ով 1986-ից գյուղապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն անցած ամռանը հետհեղափոխական զարգացումների ալիքի տակ հրաժարական տվեց: Ֆրոնտիկ Թևոսյանի անունը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց մի քանի տարի առաջ, երբ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, թե Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանն իր անունով է անվանակոչել գյուղի երաժշտական դպրոցն ու կենտրոնական փողոցներից մեկը։ Այս լուրն այն ժամանակ համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել ու դարձել երգիծանքի թեմա։ Նոր Գեղիի ավագանին անվանակոչումներն արել է 2015-ին: Որպես որոշման հիմնավորում` նշվել էր համայնքապետի ունեցած վաստակը: «Դե ես 30 տարվա աշխատանքային ստաժ ունեմ: 85 թվականից մինչեւ հիմա այդ գյուղի ղեկավարն եմ, և մարտի 25-ին էլ 70-ամյակս էր, ինձ ժամանակին Անդրանիկ Մարգարյանն էլ է տվել հուշամեդալ, Ազգային ժողովը տվել է, հիմա սպասում եմ՝ նախագահը տա, իսկ ավագանին էլ որոշեց Երևանյան փողոցը անվանակոչել Թևոսյանի անունով: Ավագանու որոշում է»,- այն ժամանակ «Հայկական ժամանակ» թերթին ասել էր Ֆրոնտիկ Թևոսյանը:
Հիմա արդեն պարզվում է` 30 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում մարդը ձեռքերը ծալած չի նստել. համայնքի գործերին զուգահեռ` նաև սեփական ունեցվածքն է դիզել ու դարձել հանրապետության երրորդ կալվածատերը:
Հետաքրքիր է նաև Ֆրոնտիկ Թևոսյանի անցած քաղաքական ուղին. պարզվում է`  2005թ․ համայնքային ընտրություններում նա եղել է «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածուն: 2008թ․ ընտրություններում Ֆրոնտիկ Թևոսյանի կուսակցական պատկանելությունն արդեն հայտնի չի եղել, հետագայում, սակայն, երբ երկրում սկսվել էր տոտալ ՀՀԿ-ականացման շրջան, Ֆրոնտիկ Թևոսյանը դարձել է ՀՀԿ անդամ, ինչպես Հայաստանի համայնքապետերի մեծ մասը: Հերթական բոլոր ընտրություններում Թևոսյանը իրական մրցակիցներ չի ունեցել. 2012թ․ Նոր Գեղիի գյուղապետի պաշտոնի համար թեկնածություն էր առաջադրել նրա ընտանիքին պատկանող գազալցակայաններից մեկի աշխատակիցը: Այս ընտրություններում Ֆրոնտիկ Թևոսյանը տարել է ջախջախիչ հաղթանակ։
Համացանցում այս բազմափորձ գյուղապետի անվան հետ կապված մի ուրիշ աղմկոտ պատմություն էլ կա: «Հետք» պարբերականը պարզել էր, որ 2013թ․ Ֆրոնտիկ Թևոսյանը համայնքի բյուջեի մոտ կեսը՝ 60 միլիոն դրամ՝ տրամադրել էր իրեն պատկանող շինությանը։ Շինությունը, որը խորհրդային տարիներին ծառայել էր որպես մանկապարտեզ, Թևոսյանը գնել էր համայնքից` 9,4 մլն դրամով և այնտեղ հիմնել քոլեջ: Բայց քանի որ քոլեջը եկամտաբերության առումով չէր արդարացրել, Թևոսյանն այն կրկին վաճառել էր համայնքին որպես մանկապարտեզ ու ինքն իրենից շենքը գնել 68 միլիոն դրամով։ «Հետքի» հրապարակման հիման վրա այն ժամանակ քրեական գործ էր հարուցվել՝ «պաշտոնեական դիրքը չարաշահելու և համայնքին էական վնաս պատճառելու» հատկանիշներով, սակայն 2015թ․ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործը կարճվել էր։

Այս սկանդալից կարճ ժամանակ անց` 2016թ․ հոկտեմբերին, Ֆրոնտիկ Թևոսյանը հերթական անգամ, առանց մրցակիցներ ունենալու, ընտրվում է գյուղապետ: Այս անգամ, սակայն, նրա պաշտոնավարումը ժամկետից շուտ ավարտվեց` հեղափոխության պատճառով: 2018 թվականին Նոր Գեղի բնակիչները, ովքեր 2 տարի առաջ նրան հաղթական ձայներ էին ապահովել, նրա դեմ ցույցեր արեցին, և Թևոսյանը ստիպված էր հրաժարական տալ: Իսկ հիմա էլ օր ծերության Թևոսյանն արդեն վաղուց բոլորել է 70 ամյակը /գյուղի կենտրոնական փողոցը 70-ամյակի առիթով էր նրա անունով կոչվել/ , քրեական գործ են հարուցել:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 20824 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am