Ովքեր և ինչպես կարող են ստանալ անվճար դեղեր / ցանկեր/

 Կառավարությունը հաստատել է բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ: Խոսքը այս տարվա հունիսի 13-ից ուժի մեջ մտած 642-Ն որոշման մասին է, որով սահմանվում է պետական բյուջեի միջոցների հաշվին առողջապահության նախարարության, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը:

Ց Ա Ն ԿԵՐ


1. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար
 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք.
 հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան).
 հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.
 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան).
 բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ.
 Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.
 հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան).
 մինչև 7 տարեկան երեխաներ.
 ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ:

2. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով՝
 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.
 Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
 բռնադատվածներ.
 միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ.
 միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ.
 միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):

3. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են մասնակի փոխհատուցմամբ` 30 տոկոս զեղչով:

 4. Հիվանդությունների, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ

 Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)
 Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
 Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
 Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
 Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
 Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
 Պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր)
 Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)
 Մալարիա (հակամալարիային դեղեր)
 Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)
 Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
 Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
 Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)
 Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր)
 Վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր):


Ինչպես ստանալ անվճար դեղեր

 Վերը նշված բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգով սահմանվում է, որ Առողջապահական առաջնային պահպանման կազմակերպությունը / ԱԱՊ/ կամ դեղատունը դեղատոմսի հիման վրա դեղը հանձնում է շահառուին:

Դեղատոմսերի գրման, դեղերի բացթողման, հատկացման, ԱԱՊ կազմակերպությունում կամ դեղատանը դեղատոմսերի պահպանման կարգը և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի ձևերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշմամբ:
Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը դուրս գրելիս բնօրինակը տրվում է պացիենտին դեղը դեղատնից ստանալու համար, իսկ դրա պատճենը պահվում է ԱԱՊ կազմակերպությունում:
Դեղատոմսում նշված դեղը (դեղերը) գնահատվում են դեղատան կողմից` նշելով դեղի գինը, զեղչը և վճարման ենթակա գումարը, դեղատոմսի հետևի մասում ստացողը կատարում է նշում ստացած դեղի անվանման, քանակի և (կամ) վճարած գումարի մասին: Նշվում է նաև, որ մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված, ինչպես նաև անմիջապես առողջապահական կազմակերպությունների անունով այլ մարդասիրական խողովակներով ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր պացիենտներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից:


Հայկ Դավթյան

դիտվել է 6286 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am