Հրեա առաջադեմ մտավորականը դատապարտում է Իսրայելի մահացու զենքի վաճառքը Ադրբեջանին

Անցյալ շաբաթ Արցախի դեմ լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանցի զինվորականները սպանեցին և վիրավորեցին տասնյակ հայ զինվորների և խաղաղ բնակիչների՝ օգտագործելով Իսրայելից և Ռուսաստանից ձեռքբերված միլիարդավոր դոլարների արդիական զենքեր:   Հայաստանի կառավարությունը և աշխարհասփյուռ հայությունը մեղադրեցին թե՛ Իսրայելին, թե՛ Ռուսաստանին, որոնք պատասխանատվություն են կրում վերջին ադրբեջանական հարձակումից զոհված անմեղ հայերի արյան համար:   Պրոֆ. Իսրայել Չարնին, իբրև արդարամիտ հրեա և մարդու իրավունքների ջատագով, չէր կարող լուռ մնալ, իմանալով, որ իր երկիրը՝ Իսրայելը, դերակատարություն է ունեցել հայերի արյունահեղության մեջ: Որպես Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտ. Չարնին խիստ քննադատական հոդված է ուղարկել իսրայելական «Հաարեց» (Haaretz) թերթին, հետևյալ գրգռիչ վերնագրով. «Արդյոք Իսրայելը անօդաչու թռչող սարք կվաճառե՞ր Հիտլերին»: Ահա թե նա ինչ է գրում.   «Եթե նացիստները բնավ սպանած չլինեին հրեաներին, այլ «միայն», ենթադրենք ատելի սլավոնացիներին, գնչուներին և Եհովայի վկաներին, և եթե մեր սիրելի Իսրայելի պետությունը այն ժամանակ գոյություն ունենար, արդյոք դուք կհամաձայնեի՞ք, որ մենք զենք վաճառեինք նացիստներին: «Հաղորդում են, որ Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք է վաճառել, ներառյալ այնպիսի կառավարությունների, որոնք սպանում են կամ սպառնում են հարձակվել տուժած ժողովուրդների վրա: Անցյալ շաբաթ լուր ստացվեց, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը, մեր հսկայածավալ զենքի գնորդ Ադրբեջանի կողմից վեց հայերի մահվան պատճառ է դարձել Լեռնային Ղարաբաղի տարածքում:   «Ես ամաչում եմ: «Հայերը 100 տարի առաջ տեղի ունեցած այն մեծ ցեղասպանության զոհերն են, որը  նույնիսկ որոշ իսրայելցի մտավորականներ անվանել են «Հայկական Շոա», այդ թվում՝ Բար-Իլանի համալսարանից: Նրանց ազգային և մշակութային մտահոգության մեծ մասը շարունակում է կենտրոնացած մնալ այդ ցեղասպանության հիշողության վրա (մեզ՝ հրեաներիս, ծանոթ է, այնպես չէ՞): Տարիներ ի վեր, մենք՝ իսրայելցիներս, լեյբորիստական կամ «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ, վիրավորել և ցավ ենք պատճառել հայ ժողովրդին՝ մերժելով պաշտոնապես ճանաչել նրանց ցեղասպանությունը: Արդյո՞ք մենք ինքներս կհանդուրժեինք այլ կառավարության, ենթադրենք Միացյալ Նահանգներին կամ Անգլիային, որոնք մերժեին ճանաչել Հոլոքոստը՝ հանցավոր կառավարության հետ իրենց  ունեցած իրապաշտական քաղաքական շահերից ելնելով: «Մի բարձրաստիճան հայ պաշտոնյա մեզանից մի քանիսին գրել է Իսրայել՝ իր խոր ցավն ու վրդովմունքն արտահայտելով ոչ միայն Հայոց ցեղասպանության մեր վախկոտ ու շահամոլական ժխտումների, այլ նաև՝ Ադրբեջանի հետ մեր սերտ ռազմական դաշինքի համար: Ես հիշում եմ, թե ինչպես է հնում Նաթան մարգարեն զայրացել Դավիթ թագավորի վրա՝ չնայած անձնական ոճիրի համար. Բավարար չէր, որ դու սպանեցիր նրան, այլ նաև շա՞հ ապահովեցիր այդ ստոր արարքից: Ադրբեջանցիները թուրքական ժողովուրդ են, որոնք հավատարիմ են Թուրքիայի արտառոց և ֆաշիստական ավանդույթին՝ խեղաթյուրելու պատմությունը և ժխտելու Հայոց ցեղասպանությունը: «Ընդհանրապես, մենք՝ իսրայելցիներս, ինչքա՞ն ենք ցանկանում ամրապնդել մեր տնտեսությունը շահութաբեր զենք վաճառելով: Իհարկե, աշխարհում «բոլորն» են դրանով զբաղված, բայց արդյոք մենք ևս պե՞տք է հետևենք նրանց օրինակին: Արդյո՞ք մենք հրաժարվել ենք Իսրայելի կերպարից/երազանքից՝ որպես այս մոլորակի ժողովուրդների բարոյական առաջնորդի: Արդյո՞ք սա ձանձրալի, միամիտ և երեխայական գաղափար է այս խելահեղ ավերիչ և ինքնաոչնչացվող աշխարհում: «Այլընտրանքային հայեցակարգ կարող է լինել, որ նախևառաջ Իսրայելի պաշտպանության համար մեր զենքերը կարող ենք նաև վաճառել միայն ճնշված ժողովուրդներին, որոնց զանգվածային ոչնչացման վտանգ է սպառնում, և/կամ դաշնակիցներին, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, որը հիմնականում հանձնառու է տարածել ժողովրդավարական արժեքներ և խաղաղություն: Իհարկե, մենք դեռ կարող ենք որոշ սխալներ թույլ տալ, բայց գոնե մեր խիղճը ավելի մաքուր կլինի, որ զենք չենք ուղարկել «նացիստներին»: «Ես իմ հայ գործընկերներին և բարեկամներին միայն կարող եմ ասել՝ ես որպես հրեա և իսրայելցի, սարսափած եմ և զայրացած»: Պրոֆ. Չարնիի կոշտ խոսքերը լիովին արդարացված են, քանի որ թե իսրայելցի, թե ռուս պաշտոնյաներն անամոթաբար խոստացել են շարունակել հավելյալ զենք վաճառել Ադրբեջանին... Դոկտոր Չարնին երբեք չի խուսափել իր քննադատական տեսակետները արտահայտել Իսրայելի անբարո քաղաքականության մասին հայկական հարցերի վերաբերյալ: 2001 թ. իր ջախջախիչ նամակում նա ասել է Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսին. «Դուք անցել եք բարոյական այն սահմանը, որը չպետք է իրեն թույլ տա ոչ մի հրեա... Իբրև հրեա և իսրայելցի, ես ամաչում եմ, որ այժմ Հայոց ցեղասպանության փաստացի հերքման մեջ Դուք այնքան հեռու եք գնացել, որը նման է Հոլոքոստի ժխտմանը»: Պրոֆ. Չարնին պետք է բարձր գնահատականի արժանանա իր խիզախ և արդարամիտ դիրքորոշման համար՝ հանդիմանելով իր սեփական երկրի անզգա առաջնորդներին... արութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am