Նիկոլ Փաշինյանն ուզում է հաշվառել ԶԼՄ-ներին. օրենսդրական խակ նախաձեռնություն

Արդարադատության նախարարությունը e-draft տեղեկատվական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է հաշվառման համակարգ ներդնել ԶԼՄ-ների համար։ Ուշագրավ է, որ որոշման նախագիծը չի քննարկվել մասնագիտական հանրույթի հետ, հաշվի չի առնվել մեդիա-փորձագետների առաջարկները` ոլորտի կարգավորման վերաբերյալ: 

 Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը ՖԲ էջում, անդրադառնալով խնդրին, գրել էր, որ ԶԼՄ-ների համար հաշվառման համակարգը կիրառվել է 90-ականներին: << Այն, ինչ հաջողությամբ կիրառել է Արդարադատության նախարարությունը 90-ականներին, չի նշանակում, որ 20 տարի հետո արդիական կլինի>>,- նշել էր փորձագետը և նկատել, որ Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքում որեւէ նոր կարգավորում առաջարկելուց կառավարությունը պարտավոր է այն նախ քննարկել մասնագետների հետ, հետո դնել հանրային քննարկման :
Նախագիծը հրապարակվել է հունիսի 28-ին, հանրային քննարկումը շարունակվելու է մինչև հուլիսի 13-ը:
Այսպիսով` արդարադատության նախարարությունն առաջարկում է ԶԼՄ-ներիր մասով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների,
հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում կատարել հետևյալ փոփոխությունը` լրացում կատարելով օրենքի 25.2-րդ հոդվածում.
<<Հաշվառված զանգվածային լրատվության միջոցի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները.
1) լրատվության միջոցի անվանումը և տեսակը.
2) լրատվության միջոցի պետական հաշվառման համարը.
3) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման) համարը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու դեպքում՝ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը:
2. Այլ մարմնի կողմից գրանցված կամ հաշվառված զանգվածային լրատվության միջոցներին տրվում է պետական հաշվառման համար և նախկին հաշվառման տվյալները ինքնաշխատ կերպով փոխանցվում են պետական միասնական գրանցամատյան:»:
Սահմանվում է, ո ր Զանգվածային լրատվության միջոցի հաշվառումն իրականացվում է լրատվության միջոցի պարտադիր օրինակը ներկայացնելու մասին լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի գրությունն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:
Զանգվածային լրատվության միջոցը համարվում է հաշվառված պետական միասնական գրանցամատյանում սույն օրենքի 25.2-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների գրառման պահից:
Զանգվածային լրատվության միջոցի հաշվառումը հավաստվում է համապատասխան էլեկտրոնային փաստաթղթով, որն անմիջապես ուղարկվում է լրատվական գործունեություն իրականացնող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին:

Լրատվության միջոցի պետական հաշվառում չի կատարվում, եթե՝
ներկայացված լրատվության միջոցի պարտադիր օրինակը չի պարունակում օրենքով պահանջվող թողարկման տվյալները, օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
Նախագիծն, ամենայն հավանականությամբ դեռ կդառնա հանրային լայն քննարկման թեմա և մենք առիթ կունենանք անդրադառնալու դրան:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1351 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am