Sputnik գործակալության կայքը կարգելափակվի
Թուրքիայի դատարանը հաստատել է ռուսական Sputnik լրատվական գործակալության արգելափակման որոշումը, որն ավելի վաղ կայացրել էր Թուրքիայի կապի և հեռահաղորդակցության վարչությունը. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 14-ի երեկոյան Թուրքիայում արգելափակվել է գործակալության կայքը։ Հեռահաղորդակցության և կապի վարչությունից հայտնել էին, որ արգելափակումը ժամանակավոր է, իսկ վերջնական որոշումը կայացնելու է դատարանը։ Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների որոշումը գրաքննության դրսևորում է։
