Ոսկի, շոկոլադ և ծիրան

 2019թ. հունվար-մայիս ամիսներին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%-ով: Համաձայան Ազգային վիճակագրական ծառայության ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Ըստ այդմ` հունվար-մայիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 5.6%-ով, շինարարությունն աճել է 6.1%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 9․4%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 16.5%:
Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 733,111.8 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,150,167.2 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 737,353.5 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 97,336.5 մլն ՀՀ դրամ:

Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրա Խաչատրյանի ներկայացրած տվյալների համաձայն` մենք ունենք 5 ամսվա արդյունքներով 5.6 տոկոս արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ, սակայն նախնական վերլուծությունը վկայում է նաև, որ այդ աճի վրա մեծապես ազդել է հատկապես ոչ թե հանքահումքային արդյունաբերության աճը, այլ մշակվող արդյունաբերության աճը, որը 5 ամիսների ընթացքում մոտ 10 տոկոս հանրագումարային աճի ցուցանիշ է դրսևորել :
<<Դրա վերաբերվող 3 առանձնահատուկ ցուցանիշ եմ ուզում հնչեցնել, որոնք գուցե իրենց ազդեցությամբ դեռևս շատ մեծ չեն տնտեսության վրա, բայց մենք առանձնացնում ենք այդ ուղղությունները որպես աճի ներուժ ունեցող և ապագայում կարծում եմ, որ այդ ուղղությունների վերաբերյալ ավելի ու ավելի հաճախ ենք խոսելու՝ որպես ուղղություն ստեղծող մեր արտահանման կառուցվածքում>>,- ասել է Նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով`
դրանք մասնավորապես ոսկերչական, ոսկեգործական արտադրանքն են, որոնք 5 ամիսների կտրվածքով ունեցել են նախորդ տարվա նկատմամբ 86 տոկոսանոց աճ: Այս ուղղությունը Հայաստանի տնտեսության առաջատար ավանդական ուղղություններից մեկն է եղել երկար ժամանակ: Նախորդ տարիներին դիրքերի որոշակի զիջում էր տեղի ունեցել, բայց այժմ նոր հնարավություններ են դրսևորվում հատկապես ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն նոր գործընթացները, որոնց ուղղությամբ: Տիգրան Խաչատրայնի խոսքով` որոշակի կանոնակարգային փոփոխություններ են լինելու, որոնք թույլ են տալու միասնական շուկայում ունենալ աճի դեռևս բազմաթիվ նոր ցուցանիշներ:
Հաջորդ ուղղությունը, որն առանձնացրել է նախարարը շոկոլադի արտադրությունն է: <<Մենք նորից ունենք տեղական արտադրող, որը նախորդ տարիների ընթացքում ներքին շուկայում ցուցաբերել էր իր մրցունակությունը, վստահ մրցունակությունը և սկսել է արտահանել այս տարվա 5 ամիսների կտրվածքով, նախորդ տարվա նկատմամբ ունի արդեն 32.7 տոկոս աճ: Մենք կարծում ենք և մեր նախնական քննարկումները իրենց հետ նաև հույս են տալիս և վկայում, որ առաջիկայում այս ուղղությունը նույնպես լինելու է կայուն դիրքեր ունեցող ուղղություն>>,- ասել է Տիգրան Խաչատրյանը: Մրցունակ արտադրողը, որի մասին խսել է նախարարը, ըստ ամենայնի Վարդանյան ընտանիքին պատկանող Գրանդ Քենդի ընկերությունն է, որի գործունեությունն ընդլայնվել է: Սեփականատերերը լավ հարաբերություն ունեն նոր իշխանության հետ և բիզնեսը դրանից շահում է:
Եվ երրորդ ուղղությունը` գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես բուսաբուծության ոլորտում արտադրանքի հետագա վերամշակումն է, որը, ըստ նախարար Խաչատրյանի` պետք է ունենա ավելի մեծ կշիռ մեր տնտեսական կյանքում: Այս տարվա 5 ամիսների ընթացքում այս ուղղությունը նույնպես զգալի աճ է դրսևորում, 18.3 տոկոսով ավելի շատ ենք արտահանվել, քան նախորդ տարվա 5 ամսվա ժամանակահատվածում:
Այսինքն `ստացվում է, որ սկսել է դրական միտում արձանագրել ոսկու, շոկոլադի և գյուղմթերքի` ծիրանի, լոլիկի և այլ միրգ-բանջարեղենի բիզնեսը: Նկատենք, որ սրանք բոլորն էլ ավանդական ուղղություններ են և փաստորեն բարձր տեխնոլոգիաների հետ  կապ չունեն: Ի դեպ, նախարար Խաչատրյանի թվարկած երեք ուղղությունները 2000-ականներին շինարարության հետ միասին Հայաստանին ապահովում էին երկնիշ տնտեսական աճ:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5613 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am