Նիկոլ Փաշինյանը կասկածելի տվյալներ է ներկայացրել

 

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս ամսվա հիմնական տնտեսական ցուցանիշները, համաձայն որի` մայիսին արձանագրվել է 7.3 տոկոս տնտեսական ակտիվություն: Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսը՝ նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ 0.1 տոկոսանոց աճ: Այս ցուցանիշները կառավարության նիստում ներկայցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք:
Սա, իհարկե չափազանցված գնահատկան է, այն պարզ պատճառով, որ անցյալ տարվա մայիսին Հայաստանում հեղափոխական տրամադրություններ էին և տնտեսական պրոցեսները հետընթաց էին ապրում: Այս իմաստով այս տարվա մայիսի ցուցանիշները անցյալ տարվա մայիսի հետ համեմատելը չի կարող հուսադրող կամ ախտորոշիչ դիտվել: Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե այս տարվա ցուցանիշները համեմատվեին երկու տարի առաջվա ցուցանիշներիր հետ : Բայց անգամ նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատելու դեպքում` Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տվյալներն մեղմ ասած կասկածելի են, որովհետև Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալները ճիշտ հակառակն են փաստում` արտահանումն ու ներմուծումը նվազել են: Հունվար մայիս ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ վարչապետի ասած 0,1 տոկոս աճն իրականում չկա` գոյություն չունի, կա նվազում:
Ըստ ԱՎԾ տվյալների `2019 թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,85 մլրդ ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 2.6%-ով: Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում հունվար մայիս ամիսների ընթացքում նվազումը կազմել է 0.9%, իսկ ներմուծման ոլորտում՝ 3.4%։
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին այլ երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանմանը 929.5 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանն արտահանել է 960.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,89 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:
<<Եթե հիշենք, անցյալ տարի մենք սեպտեմբերին ԱԺ-ում քննարկումների ժամանակ ի՞նչ էինք ասում. մենք ասում էինք, որ տնտեսության կառուցվածքում տեղի է ունենում փոփոխություն, որ տեխնոլոգիատար ոլորտները պետք է ավելի մեծ աճ արձանագրեն, որ արտահանումը պետք է դառնա մեր տնտեսության շարժիչ ուժը: Սրանք ընդամենը նախանշաններ են, բայց շատ կարևոր նախանշաններ, որ տնտեսությունը, գործարար համայնքը կառավարության այս քաղաքական մեսիջներն ընկալել են>>,- կառավարության նիստում ասել է վարչապետ Փաշինյանը ` մատնանշելով տնտեսության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները: Նախորդ տարվա խոստումներից մի կարևոր հիշեցում վարչապետին ու կառավրությանը.
Ֆինանսների նախարարությունը արտահանման վրա հիմնված տնտեսական աճի նպատակադրման տեսնակյունից խնդիր էր դրել ձևավորել այնպիսի հարկային համակարգ, որը պետք է վերացներ արտահանման, ներմուծման արգելքները, մենաշնորհները, ինչպես նաև
2019-ին և հաջորդող տարիներին ապրանքների և ծառայությունների արտահանումը գերազանցելու էր ՀՆԱ-ի 45%-ը:
Վարչապետին առաջարկում ենք` կառավարության հաջորդ նիստում ներկայացնել, թե արտահանումը ՀՆԱ-ի քանի տոկոսն է կազմում, որովհետև առանց դրա հնարավոր չէ եզրակացնել` մեր տնտեսությունը միտված է դեպի արտահանում, թե հակառակը:


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 7573 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am