Ահաբեկչությունների կասկածյալը ներգաղթի մասին ֆիլմում է նկարահանվել
Բրյուսելում ահաբեկչությունների մեջ կասկածվող Օսամա Քրայեմը Շվեդիա հաջող ներգաղթի մասին փաստագրական ֆիլմի հերոս է եղել: Այս մասին գրում է The Telegraph-ը: Նշվում է, որ Քրայեմը և նրա ընտանիքը եղել են այն սյուժեի գլխավոր հերոսները, որը պատմում է այն մասին, թե ինչպես է սպորտը միգրանտներին օգնում ինտեգրվել քաղաքային միջավայրին: Այն ժամանակ ընտանիքն ապրել է Մալմյո քաղաքում: Ֆիլմը նկարահանվել է 2015թ.: Քրայեմը ձերբակալվել է ապրիլի սկզբին Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչություններին մասակցության կասկածանքով:
