Լուկաշենկոն մտադիր է ազատել Բելառուսը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «որոշ, այսպես կոչված, հմարձակ մարդիկ, Դոնբասում պատերազմած գրոհայիններ, արդեն զենքով են հայտնվում Մինսկում»: Ինչպես ասել է՝ երկրում չպետք է լինեն Ուկրաինայում զինված հակամարտության մասնակիցներ, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն: «Ոչ մի ցուցադրություն, ոչ մի գրոհային երկրում չպետք է լինի»,-հայտարարել է Լուկաշենկոն:
