Բաքուն սադրում է իրավիճակը. ինչո՞ւ չի հնչում Երևանի համարժեք պատասխանը

«Փաստը» գրում է.  «Ադրբեջանի արտաքին քաղաքական գե­րատեսչության ղեկավար էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպումը, հայ­տարարել էր, թե Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկա­յացրել են այն փաստաթղթերը, որոնք նախ­կինում քննարկվել են, և առանձնացրել էր փաստաթղթի այն դրույթները, համաձայն որոնց, ըստ Մամեդյարովի, հայկական զոր­քերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթական մեծամիտ հոխորտանքն էր դուրս ժայթքել, թե Հայաստանի հետ պատերազմը դեռ ավարտ­ված չէ, և որ իրենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն իրենց «հայրենի հողերն ազատագրելուն»:

Բաքվի նման հռետորաբանությունն ամե­նևին էլ նորություն չէ: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցությունների մասին սովորաբար խոսում են հատվածա­բար՝ դրանք ներկայացնելով խեղաթյուրված կամ անդրադառնում են միայն այն դրվագ­ներին, որոնք իրենց ձեռնտու են: Մամեդյա­րովի սկանդալային հարցազրույցը հենց այդ շարքից է, սակայն նույնիսկ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքի տողատակից հասկանա­լի է, որ ԱՄՆ մայրաքաղաքում կողմերը որևէ էական համաձայնության չեն հանգել, այլ խոսել են որոշ սկզբունքների մասին, որոնց շուրջ, ըստ ամենայնի, որևէ համաձայնու­թյան չեն եկել:

Միևնույն ժամանակ, նույնիսկ անզեն աչ­քով նկատելի է, որ Բաքուն վերադարձել է շանտաժի քաղաքականությանը, երբ մի­ջազգային հանրությանն, ըստ էության, հաս­կացնում է, որ կդիմի պատերազմի, եթե չըն­դունվեն ադրբեջանական մոտեցումները: Եթե Մամեդյարովն այս մասին խոսում է ակ­նարկով, ապա Ադրբեջանի նախագահն ար­տահայտվում է անհամեմատ ոչ դիվանագի­տական լեզվով:

Հայաստանի ԱԳՆ խոսնակը օրեր առաջ հերքել էր Մամեդյարովի պնդումները, նախօրեին էլ թեմային անդրադարձել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մնացականյանը հայտարարել է, որ ինքը հիմնվում է Մամեդյարովի՝ հունիսի 24-ին «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցի վրա:

Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանի համար գերակա խնդիր են մնում Դուշանբեի պայմանավորվածությունները: «Դուշանբեն պետք է դառնա նաև «Դուշանբե պլյուս», որովհետև իրադրությունը և լարվածությունը ի ցույց բերեցին, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ: Եվ այդ առումով, երբ որ մենք ունենք զոհեր և մենք ունենք զի­նադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է կարևորությունը այնպիսի գոր­ծառույթների, ինչպիսին են, օրինակ, զինա­դադարի խախտման հետաքննության մե­խանիզմները և այդ մոնիտորինգի կարողու­թյունների ուժեղացումը: Մեզ համար շատ էական են առաջին հերթին հենց այդ բովան­դակային գործիքները, որոնց գաղափարը կա և որոնց շուրջ անհրաժեշտ է աշխատել, և որոնք ուղղված են մեկ կարևոր նպատակի՝ պահպանել միջավայրը, որը նպաստում է խաղաղ գործընթացին»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Հայկական կողմի օրակարգն ակնհայտ է, սակայն, կարծում եմ, Հայաստանի ԱԳՆ նա­խարարի պատասխանն այնքան էլ համար­ժեք չէ, մանավանդ, որ Մամեդյարովը խոսել է կոնկրետ փաստերի մասին, որոնք տակավին չեն մեկնաբանվել կամ հերքվել նաև միջնորդների կողմից­»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 359 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am