Հռոմի պապի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը պատմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպման մասին: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում նախքան Ֆրանցիսկոս պապի Լեսբոս կղզի մեկնելը: Սանդերսը Հռոմ է մեկնել տնտեսական անհավասարության և կլիմայի փոփոխությունների հարցերով կոնֆերանսին մասնակցելու համար: Սանդերսը նշել է, որ Հռոմի պապի երկրպագուն է:
