Այսօր ծնվել է Չարլի Չապլինը
1889 թ-ի հենց այս օրը` ապրիլի 16-ին, ծնվել է համաշխարհային կինոարդյունաբերության ամենասիրելի կերպարին` թափառաշրջիկ Չարլիին, ստեղծած եւ մարմնավորած ամերիկացի դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ Չարլի Չապլինը: 1919 թ-ին` Մերի Պիկֆորդի, Դուգլաս Ֆերբենսկու եւ Դեւիդ Գրիֆիտի հետ միասին Չապլինը հիմնադրեց United Artists կինոստուդիան:
