Սասուն Միքայելյանը մանդատը վայր դնելու հայտնի պատճառ ունի

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Սասուն Միքայելյանի հետ հարաբերության լարվածության մասին տեղեկությունները, միաժամանակ ասել, թե չգիտե ԱԺ նիստերից Սասուն Միքայելյանի բացակայության պատճառը: Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Միքայելյանը նեղացել է, իսկ նրա հանդեպ կոշտ հարցադրումներ են եղել Աբովյանի քաղաքապետի ընտրությունից հետո, երբ նա չի աջակցել Կոտայքի ՔՊ-ական մարզպետի ներկայացրած քաղաքապետի թեկնածուին, որի թեկնածությունը հաստատել է կուսակցությունը: Տեղեկություն է հրապարակվել նաեւ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Սասուն Միքայելյանից, փորձել է «շահել սիրտը»:

Միքայելյանը չընտրվեց ՔՊ վարչության կազմում: Թե ինչու Սասուն Միքայելյանը չի գնում խորհրդարանի նիստերին, թերեւս մոտ ապագայում լավագույնս կպարզաբանի հենց նա: Արարատ Միրզոյանն ասել է, որ չգալու պատճառը հայտնի չէ, սակայն չունի նաեւ որեւէ տեղեկություն, թե Սասուն Միքայելյանը մտադիր է վայր դնել մանդատը: Սասուն Միքայելյանն ամիսներ առաջ ընտրվեց ԵԿՄ նախագահ՝ հայտարարելով, որ իր կարեւոր նպատակներից մեկը ԵԿՄ, այսպես ասած, արտաքաղաքականացումն է, որ կազմակերպությունը չներգրավվի քաղաքական գործընթացների մեջ: Մի բան, որ տեղի է ունեցել մինչ հեղափոխություն, եւ փաստացի հենց քաղաքականությանը ծառայելու համար էլ նախկին իշխանությունը ստեղծել է ԵԿՄ-ն՝ 1990-ականներին: Հնարավո՞ր է արտաքաղաքականացնել ԵԿՄ-ն, եթե դրա նախագահը կառավարող կուսակցության անդամ է եւ խորհրդարանի, այսինքն՝ երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտի պատգամավոր եւ իշխանության առաջնային մանդատի կրող: Տեսականում հնարավոր է, ինչպես տեսականում Գագիկ Ծառուկյանն էլ գործարար, ձեռնարկատեր չէ, այլ օրենսդիր, քաղաքական գործիչ:

Իսկ գործնականում, Սասուն Միքայելյանը պետք է ոչ թե անհայտ պատճառով չգար խորհրդարանի նիստի, այլ միանգամայն հայտնի պատճառով, նույն պատճառով էլ հայտարարելով մանդատը վայր դնելու եւ ամբողջությամբ ԵԿՄ վերափոխման հարցերով զբաղվելու մասին: Ի վերջո, այդ վերափոխումը արտաքաղաքականացման իմաստով պետք է սկսեր հենց այդտեղից: Ինչո՞ւ չի անում Սասուն Միքայելյանն այդ քայլը: Մտածողությա՞ն հարց է, ինչպես Հրազդանի քաղաքապետի հետհեղափոխական առաջին իսկ ընտրությանը սեփական որդու թեկնածությունն առաջ մղելը, թե՞ անվստահության եւ կասկածի՝ ինչի համար իբրեւ երաշխիք պահում է մանդատը: Բայց ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում մանդատը երբեք չի եղել եւ չի լինելու երաշխիք: Այն երաշխիք չի եղել անգամ նախկին համակարգի պարագայում եւ կարծիքը, թե անվտանգության համար են մանդատ վերցրել, օրինակ՝ խոշոր սեփականատերերը, թյուր է: Ի վերջո, եթե մեծամասնությունը կայացնում է քաղաքական որոշումը, չի փրկի որեւէ մանդատ: Սասուն Միքայելյանին դա լավագույնս հայտնի պետք է լինի հենց նախորդ համակարգից:

Ըստ այդմ, նրա ինչի՞ն է պետք մանդատը՝ ԵԿՄ նախագահի կարգավիճակում: Դա անգամ պատմության մեջ մնալու համար է անպետք: Համենայնդեպս, ավելի անպետք է պատմության մեջ մնալու համար, քան ԵԿՄ հարցը Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի համար լուծելը, ինչը ոչ միայն հանրային, քաղաքական, այլ նաեւ սոցիալ-հոգեբանական եւ արժեմշակութային խնդիր է եւ դրանով իսկ լուծման պարագայում՝ պատմական»:

դիտվել է 4440 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am