Նիկոլ Փաշինյանի հերթական «ռեկետը»

Սասուն Խաչատրյանի ղեկավարած ՀՔԾ-ն երեկ հերթական աբսուրդ հաղորդագրությունը տարածեց,հայտնելով, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքերի մասին:
«Մասնավորապես, վերը նշված եղանակով որպես սեփականություն ձեռք են բերվել` Դիլիջան քաղաքի Բաբաջանյան 26 հասցեի 15 հազար քմ մակերեսով և Բաբաջանյան 24 հասցեի 57 հազար քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքներ, ինչպես նաև նույն քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 42, 44, 46 և 48 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 731, 761, 701 և 720 քմ մակերեսով բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողատարածքներ, Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող 8,9 հա, 9.1 հա, 8 հա, 9 հա, 5.6 հա, 7,2 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի հողամասեր և 4 հազար92 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամաս, Արարատի մարզի Նարեկ գյուղում գտնվող 90 հա մակերեսով վարելահող և 30 հա մակերեսով արոտավայր», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:
Ըստ ՀՔԾ հայտարարության, քանի որ վերը նշված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, ուստի ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Որոշումների օրինակներն ուղարկվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան, Մխչյան և Նարեկ համայնքներին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար։
Հիշեցնենք, որ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար:

Այս հաղորդագրությունը եւս մեկ ապացույց է այն բանի, որ Հայաստանում արդարադատությունն իրականացվում է՝ երբ, ինչպես հարմար է: Ինչ է ստացվում, ստացվում է այն, որ ՀՔԾ-ն մարդուն մեղադրանք է առաջադրում, նախաքննություն վարում եւ քանի որ պարզվում է, որ վաղեմության ժամկետին է բախվում ու չի կարող քրեական գործ հարուցել, տեղում ստանձնում է դատարանի կարգավիճակ ու դատավճիռ կայացնում տվյալ անձի վերաբերյալ: Այդ երբվանից է մեր պետությունը ՀՔԾ-ին դատարանի կարգավիճակ տվել, փաստորեն, այսուհետ ՀՔԾ-ն հավաքելու է փաստերը, որոշելու, որ կա հանցակազմ, գործ է հարուցելու, ամենավերջում էլ որոշելու, որ ինքն այդ ամենը փայլուն է արել ու պետք է մարդուն դատել: Կոնկրետ Հովիկ Աբրահամյանի պարագայում սա ոչ այլ ինչ է, քան սեփականության խլում: Մեղադրանք չկա, բայց քան որ այս իշխանավորները համարում են, որ ժամանակին ոչ օրինական ճանապարհով է հողակտորները նրան բաժին հասել, հետեւաբար կպարտադրեն վերադարձնել: Եթե անգամ այդպես է, ապա այս ճանապարհով չէ, որ մենք իրավական պետություն պետք է կերտենք, արդարություն հաստատենք: Սա ամենամեծ անարդարությունն է, երբ լիազորություն չունեցող մարմինը որոշում է խլել ուրիշի սեփականությունը:Ու այս համատրած ռեկետի պարագայում ակնկալել ներդրումների մասին, առնվազն մանկամտություն է:

Անի Սահակյան

դիտվել է 9650 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am