Իշխանությունը նոր գրոհի է պատրաստվում

Սահամանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում «ճգնաժամի» հետ կապված: Նամակի մասին դեռեւս խոսել է միայն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ով ասել է, որ չի կարող պատմել բովանդակությունը, այն ծավալուն նամակ է, բայց հաստատել է «ճգնաժամի» մասին իրողությունը ու ասել, որ իր կարծիքով էլ այն ՍԴ-ի շուրջ կա․ « Ես չեմ վարանի ասել նաեւ, որ ըստ ամենայնի, ճգնաժամի մասին կարելի է խոսել: Մենք խոսում ենք Հայաստանի իրավական անվտանգության մասին։ Փաստ է, որ ՍԴ-ի հանդեպ չկա վստահություն, այդ մարմինը տարներ շարունակ եղել է խնդիրները պարտակող, լղոզող մարմին: Սա ճգնաժամ է, անկախ նրանից, թե օրվա իշխանությունների քիմքին ով է հաճելի»։

Ասել է նաեւ, որ դատարանի կազմավորմանը մասնակից մարմինների՝ դատավորների ընդհանուր ժողովի, կառավարության,ՀՀ նախագահի եւ ԱԺ-ի շրջանում լայն քննարկում պիտի ծավալել եւ գտնել իրավիճակից դուրս գալու ելքերը։ Եւ ճգնաժամի, եւ ելքերի մասին, անշուշտ, կիմանան միայն իշխանության սիրողական իրավաբաններն ու սահմանադրագետները, որոնք այդ մասին սկսեցին խոսել Վահե Գրիգորյանի ՍԴ դատավոր ընտրվելուց եւ հայտնի հայտարարություններից հետո։ Երբ Վահե Գրիգորյանը ինքնահռչակվեց ՍԴ դատավոր եւ դա հիմնավորվեց դեմագոգգիայով, թե ՍԴ-ում երկու դատավոր կա, քանի որ մեկն արձակուրդում է, ինքն է ՍԴ նախագահը, իսկ մյուսները անդամ են ու գործող օրենքների համաձայն չեն կարող ՍԴ դատավոր դառնալ, որոշումներ կայացնել, ՍԴ նախագահը նույնպես պետք է դատավոր լինի։

Մի խոսքով՝ պարզ բառախաղ, սահմանադրության աբսուրդ մեկնաբանություն, որի մասին ահա շաբաթներ է թմբկահարում են Փաշինյանի սիրողական իրավաբանությամբ զբաղվող թիմակիցները։ Ըստ էության, եթե անգամ օրենքում կա բաց, ապա կարելի է այն շտկել ընդամենը օրենսդրական մեկ նորմով ու ՍԴ անդամին դատավորի կարգավիճակ տալ, բայց իշխանությունում քննարկվում է մի խայտառակ տարբերակ, որի մասին լրագրողները հարց տվեցին Արարատ Միրզոյանին։ Ներկայում ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հերթը կառավարությանն է, Նիկոլ Փաշինյանը գուցե առաջադրի թեկնածուներ, քանի որ կառավարությունը երեք թեկնածու առաջադրելու իրավունք ունի, ընտրվելու արդյունքում ՍԴ-ն կունենա հինգ դատավորը, որը կարող է նիստեր գումարել, որոշումներ ընդունել, ընտրել դատավորներից ՍԴ նախագահ։ Այսինքն ՍԴ-ում երկրորդ ՍԴ-ն ստեղծել, իսկ իրավաբանական լեզվով ասած՝ ուզուրպացնել ՍԴ-ում իշխանությունը։

Արարատ Միրզոյանն ասաց, թե այնքան էլ կողմնակից չէ այդ տարբերակին, որովհետեւ կարծում է, թե լուծումներ պետք է գտնել ընդհանուր քննարկումների արդյունքում, իսկ այդ տարբերակը կարող է ընկալվել որպես ճնշում․«Դա այդքան էլ ողջունելի տարբերակ չէ։ Այդ ճանապարհը այսպես կոչված ուժային է ու կարող է լայն ընդունելություն չգտնել»։

Բայց, ներողություն, Արարատ Միրզոյանի կարծիքը արդյոք հուզում է Նիկոլ Փաշինյանին, արդյոք նա եւս մտածում է, որ դա լավագույն լուծումը չէ ու Հայաստանը կարող է խնդիր ունենալ միջազգային հանրության կողմից։ Նիկոլ Փաշինյանի քայլերը հուշում են, որ պատրաստ է ամեն ինչ անել, միայն թե Վահե Գրիգորյանի ցանկություններն իրագործվեն, իսկ թե այդ ճանապարհին Սահմանադրություն կտորի, իշխանություն կուզուրպացնի, դա արդեն իրեն հետաքրքիր չէ։ Նշենք, որ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ ՍԴ անդամները, նշելով ․«Արված իրավական հարցադրումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ մասնավոր կարծիքները, Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար բնականաբար որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող։Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը»։

Անի Սահակյան

դիտվել է 4507 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am