Ջրհեղեղներ՝ Իրանում. կան զոհեր
IRNA պարբերականի փոխանցմամբ` Իրանի կենտրոնական շրջաններում ջրհեղեղների արդյունքում զոհվել է նվազագույնը չորս մարդ: Կարմիր մահիկի իրանյան կազմակերպությունը 126 քաղաքներում ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել: Ընդ որում հորդառատ անձրևների հետևանքով Քարուն գետի ջրերի մակարդակի նոր բարձրացման վտանգ է սպառնում: Ներկա պահին մարզերում անցկացվում են փրկարարական աշխատանքներ:
