Ստամբուլի պայթյունի հետ կապված 7 կասկածյալ է ձերբակալվել
Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի գործով 7 կասկածայ է ձերբակալվել։ Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալանի խոսքով իրենք ցանկացած դեպքում իրականացնելու են իրենց վրա դրված պարտականությունները։ «Իրականացվող աշխատանքների արդյունքում ձերբակալվել են 7 հոգի, ովքեր կասկածվում են ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ»,-ասել է նախարարը։ Հայտնում է թուրքական Demokrathaber կայքը: Նշենք, որ Ստամբուլի Սուլթան Ահմեդ մզկիթի հարեւանությամբ մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով զոհվել էր 10, վիրավորվել 15 քաղաքացի։ Զոհերից 8-ը գերմանիայի քաղաքացիներ էին։
