Քարդաշյանների գերդաստանը բոյկոտել է
Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Քիմ Քարդաշյանի եղբայրն ու Բլեք Չայնան նշանվել են: Քարդաշյանների գերդաստանն այդ նորությունը կատակ էր համարել, բայց պարզվում է, որ 29-ամյա Ռոբն ու 27-ամյա Չայնան արդեն հարսանիքն են ծրագրում: Հանդիսությունը կլինի ամռան վերջին ու ամենայն հավանականությամբ որեւէ արեւադարձային երկրում:
Ուշագրավ է, որ զույգը որոշել է հարսանիքը կազմակերպել ռեալիթի շոուի ձեւաչափով:
Իսկ երեկ Ռոբն ու Չայնան հավաքույթ էին կազմակերպել իրենց նշանդրեքի կապակցությամբ:
Աղբյուր՝ Daily MaiL
