Արցախի ստատոս-քվոյի քաղաքական կառավարման մեխանիզմը ուղիղ կապված է ռազմաքաղաքական բալանսի հետ

Ժամանակը գրում է.«Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանում տեղի ունեցած «Բանակ-2019» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Հայաստանը կնքել է Ռուսաստանից հարձակողական ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու մասին համաձայնագրեր: Մանրամասներ այդ կապակցությամբ հայտնի չեն, այդ թվում և այն, թե ինչ ձևով է կատարվելու ֆինանսավորումը՝ վարկո՞վ, թե՞ Հայաստանը վճարելու է կանխիկ:

Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանը փոխանցել է բազմաֆունկցիոնալ 4 Սու-30 ՍՄ ռազմական օդանավերի փողը, և դրանք 2020 թվականի սկզբին կլինեն Հայաստանում: Երևանը դրանք ձեռք է բերում օդային գերակայության ռազմական հայեցակարգի շրջանակում: Ինչ սպառազինության ձեռք բերման մասին է խոսքը ներկայումս:

Այստեղ հատկանշական է այն, որ օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում տնտեսական համաժողովի շրջանակում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկել են Հայաստանի նոր սպառազինության հարցը: Դա Իսկանդեր չէ, սակայն խոսքը «ոչ փոքր» սպառազինության մասին է՝ ասել էր Հայաստանի վարչապետը: Արդյոք պաշտպանության նախարարի մոսկովյան այցի ընթացքում կնքվել է հենց ա՞յդ հայտարարությանն առնչվող պայմանագիրը: Համենայնդեպս հատկանշական է, որ խոսքն 80-ականների զենքի մասին չէ, այլ նորագույն և այն էլ հարձակողական սպառազինության:

Հատկանշական հանգամանք է և այն, որ դա տեղի է ունենում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Հանդիպման վերաբերյալ մանրամասներն էլ շատ չեն, սակայն մյուս կողմից՝ թերևս կասկած չկա, նաև դատելով համանախագահների ամփոփիչ հայտարարությունից, որ խոսքը վերաբերել է իրավիճակի կամ ստատուս-քվոյի քաղաքական կառավարմանը և կայունության հետագա պահպանմանը՝ Ադրբեջանին ուղղված բավականին նուրբ զգուշացումով:

Ստատոս-քվոյի քաղաքական կառավարման մեխանիզմը ուղիղ կապված է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բալանսի հետ, որն ապահովելու համար էլ կարևոր է դառնում Հայաստանի ռազմատեխնիկական կարողությունների ծավալուն արդիականացումը: Այստեղ հատկանշական է դառնում հենց այն հանգամանքը, թե ինչ գնով է դա տեղի ունենում, բառի բուն իմաստով»,-գրում է թերթ

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am