Իշխանության նոր պարտիան.Արմեն Սարգսյանը խաղից դուրս

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Ինչպես հայտնի է, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Այդ նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև վարչապետի հրավիրած այլ անձինք: Երբ այդ օրենքի նախագիծը քննարկվում էր նախորդ խորհրդարանում, ընդդիմության կողմից քննադատության արժանացավ այն հանգամանքը, որ Ազգային ժողովի նախագահը եւ ՀՀ նախագահը չկան Անվտանգության խորհրդի կազմում , իհարկե, փոփոխություններից հետո կազմից դուս են մնացել նաեւ գլխավոր դատախազն ու ՍԴ նախագահը, սակայն ընդդիմադր շրջանակներն առավելապես կնտրոնացել էին նշված երկուսի հարցում՝ ԱԺ նախագահի դեքում հիմնավորելով, որ խորհրդարանական համակարգի անցած երկրում մի կողմից խոսք է գնում խորհրդարանի դերի բարձրացման մասին, մյուս կողմից խոսնակին դուրս են մղում կառույցից: Իսկ Արմեն Սարգսյանի պարագայում հիմնավորվում էր, որ նախագահը Սահմանադրության երաշխավորն է, պետության գլուխը ըստ Սահմանադրության եւ խայտառակություն է նրան չընդգրկելը;

Մինչդեռ՝ իշխող Հանրապետականի և կառավարության ներկայացուցիչները հակադարձում էին՝ եթե անվտանգության խորհրդում ներկայացված լինեն նաև նախագահն ու խորհրդարանի խոսնակը, ապա կխախտվի իշխանության ուժերի տարանջատման սկզբունքը: Ասում էին, որ սա գործադիրի ենթակաության տակ գործող արմին է եւ օրենսդիրի ներկայացուցիչը չի կարող խառնվել այդ գործերին:
Հիմնավոումներից մեկն էլ այն էր, որ Ազգային ժողովի նախագահը ՀՀ Սահմանադրությամբ ըստ էության որեւէ լիազորություն չունի անվտանգության եւ պաշտպանության բնագավառներում։ Եւ եթե նախկին Սահմանադրությամբ ԱԺ նախագահը փոխարինում էր ՀՀ նախագահին որպես երկրի երկրորդ դեմք, եւ ըստ էության այդ տեսանկյունից կարելի էր մեկնաբանել ԱԱԽ-ում իր լինելը, ապա նոր Սահմանադրությամբ ԱԺ նախագահը վարչապետին փոխարինելու իրավազորություն չունի: Նույն կերպ՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ոլորտում վարչապետին, նախագահին լայն լիազորությունների վերապահումը բխում է վերջիններիս սահմանադրական լիազորություններից:

Հիմա հակված չեն պնդելու, թե ԱԺ նախագահին չպետք է ընդգրկել ԱԱԽ կազմում՝ հաշվի առնելով, որ նախկինում օրենքները հարմարեցվում էին անձանց եւ այդ պահին պետք էր եղել այդպես էլ արել էին; Սակայն ինչով է տարբերվում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախկիններից, երբ դրվում է ԱԺ նախագահին խորուրդ վերադարձի հարցը, իսկ, այ, նախագահի պարագան անտեսվում է: Ստացվում է այստեղ էլ յուրայինների ու անձերի համար են օրենքները ձեււում, Արարատ Միրզոյանը յուրային է, սվոյ, իսկ Արմեն Սարգսյանը օտար:

Անի Սահակյան

դիտվել է 1712 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am