Մինչև Պուտինի գալը գազի գինը կմնա անորոշ

Մամուլը գրել էր, որ գալիք հունվարից ռուսական կողմը մտադիր է 10 տոկոսով թանկացնել Հայաստանին վաճառվող գազը:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, խոսելով գազի թանկացման վերաբերյալ լուրերի մասին, հայտարարել է, որ ինքը նման տեղեկատվություն չունի. «Ես չունեմ նման տեղեկատվություն: Բանակցությունները դեռևս ընթանում են, նորություններ դեռ չկան»,- ասել էր Բաղրամյանը:
Ինչ վերաբերում է հարցին, ինչպես է փոխհատուցվում արդեն տեղի ունեցած գազի թանկացումը, ՀԾԿՀ ղեկավարը նշել է՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներքին խնայողությունների հաշվին: Նա վստահեցրել է, որ պետությունը պարտք չի կուտակում:
Բաղրամյանը չի կարողացել հստակ ժամկետներ ասել, թե երբ վերջնական պարզություն կլինի գազի գնի հարցում: «Քննարկվող թեման մինչև 2030թ.–ը սպասվող ներդրումային ծրագրերն են և ինչ զարգացում պետք է ունենա մեր գազամատակարարման համակարգը։ Ինչպես նաև քննարկվել են որոշակի մոտեցումներ գազի ներքին գնի ձևավորման շուրջ»,– ասել է Բաղրամյանը` հավելելով, որ գազի գնի շուրջ որոշակի համաձայնության ձեռքբերման դեպքում այն կներկայացվի նաև հանրությանը։
«Քանի դեռ չկա վերջնական սակագնային հայտ, և սպառողների համար գները չեն փոխվել, բնականաբար, այդ բարձրացման փոխհատուցումը գնում է ընկերության հաշվին»,– ասաց Բաղրամյանը:
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հույս ունի, որ Երևանն ու Մոսկվան գազի գնի հարցում լեզու կգտնեն։ «Կարևոր է, որպեսզի համաձայնեցված գինը չխոչընդոտի Հայաստանի աճի տեմպերին»,– ասել էր Փաշինյանը և հավելել, որ Պուտինը հոկտեմբերի 1–ին կայցելի Երևան, և այդ ժամանակ էլ գազի գինը կհամաձայնեցվի։
«Մենք պայմանավորվել ենք որ շատ ինտենսիվ քննարկելու ենք այդ հարցն առաջիկա ամիսներին»,– ասել էր նա։
Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Իսկ բնակչության համար սակագինը նույնն է մնացել «Գազպրոմ Արմենիան» ընկերության ծախսերի կրճատման հաշվին։ Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիան», որը 100%–ով պատկանում է ռուսական «Գազպրոմին», հիմա անձնակազմի կրճատման ու ծախսերի օպտիմալացման հարցեր է քննարկում։ Հակառակ դեպքում սպառողների համար սակագնի պահպանումը կարող է հսկայական պարտքերի հասցնել ընկերությանը։ Բայց ինչքան կարող է այս վիճակը շարունակվել` ոչ ոք հստակ չգիտի:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 581 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am