Ինչպես է լուծարվելու Կրթության ազգային ինստիտուտը. մանրամասներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի: Հարցն ընդգրկված էր հունիսի 27-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում:

<<Թույլատրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (որպես լիազոր մարմին) ենթակայության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` Ընկերություն)` Երևան քաղաքի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող` 3036.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և սեփականության իրավունքով իրեն պատկանող 185492.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքով /շենք, շինություններ/՝ վճարել ընկերության կողմից տեղաբաշխված (գտնվելու վայրը` ք.Երևան, Տիգրան Մեծի 67 ) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 63962220 ՀՀ դրամ (վաթսուներեք միլիոն իննը հարյուր վաթսուներկու հազար երկու հարյուր քսան) արժեքով՝ 2345 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերից յուրաքանչյուրը՝ 27276 դրամ անվանական արժեքով (այսուհետ՝ Գույք), 891 հատ բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց՝ դրանց ձեռքբերման և մարման արդյունքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը>>,- նշվում է որոշման մեջ:
Ընկերությանը ամրացված անշարժ գույքը հետ կվերցվի և կհանձնվի պետական գույքի կառավարման կոմիտեին: Իսկ Կրթության ազգային ինստիտուտը
օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունը կլուծարվի:
Ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով եռամսյա ժամկետում կստեղծվի լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով մեկական անդամներ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեից՝ երկու անդամ (հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար):
Ընկերության լուծարումից հետո Ընկերության մնացած գույքը /անշարժ և շարժական/ անհատույց ամրացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Լուծարվում են նաև Կրթության ազգային ինստիտուտի տարածքային կառույցները: Որոշման նախագծում որևէ բառ անգամ չկա, թե ինչ ճակատագիր են ունենալու Կրթության ազգային ինստիտուտի մոտ 400 աշխատակիցները: Նրանք փաստորեն դառնում են գործազուրկ: ԿԱԻ-ի լուծարման մասին խոսվում էր վաղուց: Այս ուղղությամբ քննարկումները սկվել էին դեռևս նախորդ իշխանության օրոք, որը, փաստորեն ավարտական տեսքի հասցվեց հեղափոխական իշխանության կողմից:
Կրթության ազգային ինստիտուտը կրթության համակարգում ծրագրային մշակումների իրականացնող օղակն էր համարվում, կարելի է ասել` հանրակրթության ոլորտի ուղեղային կենտրոնն էր: Այս կառույցն իրականացնում էր մանկավարժների վերապատրաստումն, դասագքրերի և կրթական ծրագրերի փորձաքննություն, հանրակրթական ծրագրերի վերլուծություն և այլն:
Այն, որ ԿԱԻ-ը որակյալ աշխատանք չէր կարողանում կատարել և այս առումով կային օբյեկտիվ դժգոհությունենր` փաստ էր: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ԿԱԻ-ի վրա դրված գործառույթներն այս պահին բաց են մնում, և դեռևս պարզ չէ, թե արդյոք կառավարությունը կարողանալու է ավելի որակյալ և գործուն կառույց ստեղծել:
Նախկին ԿԳՆ-ն ամիսներ առաջ պաշտոնական հայտարարություն էր տարածել, որ ԿԱԻ-ն վերակազմակերպվելու է և ուեննալու է այլ իրավական կարգավիճակ: Ըստ ամենայնի խոսքը Կրթության հիմնադրամ ստեղծելու մասին է, որտեղ կկենտրոնանան մի քանի կրթական այլ կառույցներ ևս: Տեղեկություններ կան նաև, որ փորձաքննության և ծրագրերի ստեղծման գործառույթը կտեղաբաշխվի բուհերի հետազոտական կենտրոններին, իսկ նորաստեղծ կրթական հիմնադրամը կունենա ավելի փոքրաթիվ աշխատակազմ: Հատկապես այս փուլում, երբ կրթական գերատեսչությունը նախաձեռնել է կրթական չափորոշիչները փոփոխելու ծավալուն գործընթաց, ԿԱԻ-ի նման հզոր կառույցի լուծարումն ամեն դեպքում խորհրդանշական է, հատկապես որ պարզ չէ, թե ինչ է ստեղծվելու դրա փոխարեն:
Ի դեպ, հետաքրքիր է իմանալ` ինչ ճակատագիր է սպասվում Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող ԿԱԻ-ի շենքին:


Հայկ Դավթյան

դիտվել է 14399 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am