Սամվել Ալեքսանյանին, Մանվել Բադեյանին, հիմա էլ Մելիք Մանուկյանին. փնտրվում է հաջորդը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող ընկերությանը: Կառավարությունը 26 միլիոն դրամի հարկային արտոնություն է տվել: Որոշումը կայացվել է կառավարության հունիսի 27-ի նիստում: Նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Առաջարկվում է «Մանուկյան կոնյակի գործարան»-ին տալ հարկային արտոնություն հետևյալ հիմնավորմամբ.

«Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությունը Իտալիայից Հայաստան կներմուծի սարքավորումներ՝ մաքսատուրքի վճարներից ազատվելով: ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին (Շշի Մելո) պատկանող ընկերությունը հիմնվել է 2013 թվականին, իսկ արտադրություն ծրագրում է սկսել 2020 թվականից:
Ներմուծվող սարքավորումների արժեքը մոտ 277 միլիոն դրամ է: Դրանք կօգտագործվեն խաղողի և մրգային գինիների, կոնյակի և մրգային օղիների արտադրությունում:
Կառավարության հաղորդմամբ՝ ընկերությունը արդեն իսկ իրականացրել է 1 մլրդ 540 մլն դրամի ներդրում: Նախատեսում է ծրագրի շրջանակում իրականացնել ևս 1.3 մլրդ դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար: Հետաքրքիր է, որ ընկերությունն այժմ ունի 4 աշխատատեղ, սակայն խոստացել է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 42 նոր աշխատատեղ՝ 260 հազար դրամ միջին աշխատավարձով։ Թե ինչպես կարող է ընդամենը 4 աշխատող ունեցող ընկերությունը նման խոշոր ներդրումային ծրագրի հայտ ներկայացնել, թերևս պետք է գուշակել: Հավանական է, որ ընկերության աշխատողների մեծ մասը կա'մ գրանցված չեն, կա'մ էլ գործարանը վիրտուալ է և գոյություն չունի, որովհետև եթե գործարանը ֆիզիկապես կա, ապա միայն պահակների թիվն արդեն իսկ առնվազն 4-ը կլիներ: Իսկ ուր են մնացած աշխատողները, պետք է որ բացահայտած լինեին հարկային արտոնություն տալուց առաջ:
Հատկանշական է, որ մինչ այդ էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մի քանի անգամ հարկային արտոնություն էր տվել նաև նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերությանը: Կառավարության այս տարվա մայիսի 2-ի նիստում հերթական հարկային արտոնությունը տրվեց Սամվել Ալեքսանյանի բիզնեսին` բավարարելով «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը` ներմուծման մաքսատուրքից ազատվելու վերաբերյալ:
Իսկ այս տարվա մարտի 23-ի նստում էլ ներմուծման մաքստուրքից ազատվել նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին պատկանող «Եվրոստան-ույուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ ներմուծվող ապրանքների համար:
Ստացվում է, որ նախկին իշխանությունների օրոք աճած ու բարգավաճած գործարարները հերթով հաջողեցնում են լեզու գտնել իշխանությունների հետ և իրենց գործերն առաջ տանել:
Ամեն դեպքում, հետաքրքիր է` ինչու, օրինակ, կառավարությունը հարկային արտոնություն չի տալիս 10 աշխատող ունեցող փոքր ու միջին ընկերություններին:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 13002 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am