Մոգերինին Իրանում է
IRNA-ն հայտնում է,որ Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին 1-օրյա ժամկետով Թեհրան է ժամանել,որի ընթացքում ծրագրված են բանակցություններ Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հետ: Թեհրանում բանակցություններին մեծ ուշադրություն կհատկացվի համագործակցությանը բանկային ոլորտում, ներդրումներին և առևտրին՝ ԵՄ-ի հետ Իրանի երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով,Մոգերինիի հետ Իրանի մայրաքաղաք է ժամանել ԵՄ էներգետիկայի, գիտական հետազոտությունների, շրջակա միջավայրի, կրթության և այլ հարցերով բարձրաստիճան հանձնակատարների պատվիրակությունը:
