Իշխանությանը նոր թշնամիներ են հայտնվել

Այսօր Իմ Քայլը փակ հանդիպման էր հրավիրել մարզպետներին։ Մամուլում տեղեկություններ եղան, որ քննարկվում է մի քանի մարզպետների պաշտոնանկության հարցը, Նիկոլ Փաշինյանը առաջիկայում մեկնարկող կադրային փոփոխությունների համատեքստում չի շրջանցի նաեւ մարզպետներին։

Քննարկումից հետո մարզպետները ասացին, թե նման հարց ընդհարապես չի քննարկվել, աշխատանքային հարցերի հետ կապված է եղել իրենց քննարկման թեմաները։ Չնայած դրան մարզպետներից մի քանիսն ուշագրավ հայտարարություններ արեցին։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ դժգոհ է համայնքապետերից, քանի որ նրանք այդպես էլ չեն կարողաում նոր արժեհամակարգի տրամաբանությամբ աշխատել եւ մնացել են հին գործելաոճի մեջ ու խոչընդոտում են մարզում ներդրումներ իրականացնելուն։ Իսկ հիմա լսեք աբսուրդը, մարզպետն ասում է, որ համայնքապետները չեն խախտում օրենքները, բայց խնդիրներ են հարուցում ներդրողների համար, իսկ եթե խախտում են օրենքը՝ «ոտքը դնում են օրենքից դուրս», ապա հայտնվում են իրավահաների ուշադրության կենտրոնում։

Հիմա 2-3 համայնքապետի նկատմամբ հարուցված է քրեական գործ։ Նրանց թվում, ըստ Ղուկասյանի, կան ե՛ւ քաղաքների, ե՛ւ գյուղերի ղեկավարներ։ Հարցին՝ նրանք բոլորը Հանրապետական կուսակցությունի՞ց են, մարզպետը բացասական պատասխան տվեց, սակայն անուններ չնշեց։«Օրինակ, կան հողատարածքներ, որ համայնքային են, բայց իրականում գյուղացիներից մի քանիսը դրանք օգտագործում են որպես խոտհարք եւ համայնքնապետին ամեն հեկտարի դիմաց վճարում են 50-100 դոլար, եւ երբ ներդրող է գալիս, համայնքապետը փորձում է կոծկել այդ հողերի գոյության փաստը, փորձում է շարունակել շահույթ ստանալ։ Մենք, իհարկե, դա հայտնաբերում ենք եւ հնարավորինս արագ կանխում»,-ասաց մարզպետը։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի խոստացած ներդրումների բումը ըստ այս պաշտոնյայի տեղի չի ունենում, քանի որ մի քանի, իսկ ավելի կոնկրետ երկու-երեք համայնքապետ թաքցնում են հողատարածքների գոյության փաստը։ Համաձայնեք ավելին է քան աբսուրդը։
Դեռ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Հայաստանը ողողել ներդրումներով, դրա համար նա շանտաժի միջոցով արտահեր ընտրություններ կազմակերպեց, որովհետեւ ասում էր, որ ընտրություններից, այսինքն՝ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ներդրողները կգան Հայաստան։ Բայց ներդրումներն այդպես էլ չեն գալիս, անգամ մայրաքաղաքում, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի սիրելի կարգին քաղաքապետն է։ Իսկ դրան կա բազում բացատրություն՝ սկսած Նիկոլ Փաշինյանի հեղափոխական հայտարարություններից, ծեփել-փռելու քաղաքականությունից, վերջացրած դատարանների վրա բացահայտ ազդեցությունից։ Եւ հիմա ինչ է պետք անել, իհարկե, գտնել նոր թշնամիներ ու ամբողջ մեղքը բարդել նրանց վրա ու դրանից հետո լուծել նաեւ նախկին իշխանության հետ կապ ունեցող համայնքապետերի հարցը։ Իհարկե, Անդրեյ Ղուկասյանն ի պատասխան հարցի, թե Իմ Քայլը միջոցներ առաջարկեց՝ ազատվել այդ համայնքապետերից, ասաց, որ համայնքների ղեկավարները ընտրված պաշտոնյաներ են, եւ նրանց հրաժարականը կարող են պահանջել միայն համայնքների բնակիչները։ Սակայն չթաքցրեց, որ շատ լավ կլինի, եթե համայնքապետներին հանրաքվեներով հետ կանչելու հնարավորություն լինի։ Հայտնի է, որ Իմ Քայլում նման նախագիծ է մշակվում, ինչի ընդունման համար էլ ամենայն հավանականությամբ այսօր հող է նախապատրաստվում։ Նույնպիսի հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս պետրոսյանը, նա ասաց, որ Կոտայքում կա գյուղապետ, որը Հայաստանի երրորդ ամենախոշոր հողատերն է։ Բայց նորից հերթական աբսուրդը՝ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ , իհարկե, թղթերով ամեն ինչ կարգին է, բայց գործ ունենք «բարոյական» կոնտեքստի հետ։ Սա Նիկոլ Փաշինյանի թիմն է ու պետք չէ զարմանալ, նրանք մարդկանց դատում են օրենքից դուրս՝ բարոյական դաշտում ու այս պարագայում ակնկալել ներդրումներ, առնվազն քաղաքական տհասություն ու անմեղսունակություն է։

Անի Սահակյան

դիտվել է 4031 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am