Արամ Սարգսյանը մեղադրեց Վազգեն Սարգսյանին Մեղրին հանձնելու ցանկության համար

Մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանը բազմակի օգտագործման հաճախորդ է։ Ցածրակարգ հաճախորդ։

Արամ Սարգսյանի ցածրակարգությունն է պատճառը, որ նախկին իշխանությունների հաճախորդաց հարեմում մշտապես պարտվում էր իր մրցակիցներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։

Արամը չունի Նիկոլի արտիստիզմը, գեղցիական շուստրիությունը, ճղճղան ձայնը, էժանագին հնարքների դիմելու կարողությունը և զոռբայությունը։ Չունի, դրա համար էլ ինքը միշտ հավակնել է «Երկրորդ պլանի լավագույն հաճախորդ» մրցանակին։

Հիմա Փաշինյանը դարձել է վարչապետ, և Արամը փորձում է արդեն իր երբեմնի ներտեսակային մրցակցի մոտ հաճախորդ աշխատել։ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատողի ելույթներից անմիջապես կարելի է կռահել, թե արդյոք նա կարողացե՞լ է գործ կպցնել, թե՞ դեռ պայմանավորվածություններ ձեռք բերելու հոգեմաշ փուլի մեջ է։

Դատելով ամենից՝ նորաթուխ հաճախորդ դառնալու գործարքը ստացվել է։ Գնի մասին դժվար է ասել, բայց, ըստ ամենայնի, Արամը բավարարվել է փոքրիկ «վիտամիններով»։ Ոչ ավելին։ Հատկապես որ տնտեսական հեղափոխությունը որևէ դրական արդյունք չի տալիս, ու Փաշինյանը չի կարող շատ երես տալ իր երբեմնի կոլեգային։

Արամին հաճախորդացրել են և ուղարկել ստուգարքի՝ «Ազատություն» ռադիոկայան։

Արամն՝ ընդդեմ Վազգեն Սարգսյանի

Ընդամենը շաբաթներ առաջ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը հարգելու կոչ անող, Արցախի նախագահների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը դրական գնահատող և նույն այդ նախագահներին մերժելը սխալ համարող Արամն «Ազատության» եթերում խախտում էր Քոչարյանի անմեղության կանխավարկծն ու բառերի արտաթորանք կազմակերպում հեռուստատաղավարում։

Ստաժավոր հաճախորդ Արամը ճիշտ է որսացել քայլարած իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի սրտի ուզածն ու իրականացվող քաղաքականության ուղղությունը։ Որսացել է ճիշտ, բայց կատարողական վարպետությունն, ինչպես միշտ, կաղում է։ Խոսքը հակառուսական ու հակաքոչարյանական քարոզ տանելու մասին է։

Արամ Սարգսյանը Քոչարյանին ու Կրեմլին տարատեսակ մեղադրանքներ ներկայացրեց։ Մասնավորապես, նա կրկնեց «Իմ քայլը» խմբակցության տխրահռչակ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին, ով հղում անելով Լիտվինենկոյին՝ «Հոկտեմբերի 27»–ի կազմակերպման համար մեղադրում էր Կրեմլին։

Արամն իր հաճախորդական առաքելությունն իրականացնելիս այնքան հեռու գնաց, որ փրփուրը բերանին մեղադրեց ... եղբորը՝ Վազգեն Սարգսյանին, այն էլ՝ Մեղրին հանձնել ցանկանալու մեջ։

Դատե՛ք ինքներդ. Արամ Սարգսյանն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանում միշտ պաշտպանում է այն գործիչներին, որոնք թուրք–ադրբեջանական շահերն են սպասարկում։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ սույն հաճախորդի ասածները տրամաբանական չեն, և աբսուրդ է կարծելը, որ Կրեմլն ամեն ինչ անում է, որպեսզի ոչ թե Ռուսաստանի, այլ թուրք–ադրբեջանական շահերն առաջ մղի (սա Արամի մտքի փայլատակումն էր), բայց դե, այդ գեղցուց այլ բան չէր էլ սպասվում։ Տվյալ դեպքում մեզ այլ բան է հետաքրքրում։

Եթե Արամի կարծիքով Մոսկվան միշտ աջակցում է Հայաստանի այն քաղաքական գործիչներին, ովքեր Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման կողմնակից են (Արամն այդ մարդկանց «5–րդ շարասյուն» է անվանում), ապա նա, կամա թե ակամա, 5–րդ շարասյան առաջնորդ է համարում իր սպանված եղբորը՝ Վազգեն Սարգսյանին, քանզի հենց վերջինս է Հայաստանում եղել ՌԴ–ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից թիվ մեկ պետական գործիչը։

Եթե Արամ Սարգսյանը համոզված է, որ Կրեմլը Հայաստանում աջակցում է, այսպես կոչված, ռուսամետներին, որպեսզի նրանց միջոցով հանձնի Մեղրին և ապահովի Թուրքիայի ցամաքային կապը միջինասիական երկրների հետ, ապա նա Մեղրին հանձնելու ցանկության համար մեղադրում է Վազգեն Սարգսյանին։ Կրկնենք՝ քանզի Վազգենը Հայաստանի թիվ մեկ ռուսամետ գործիչն է եղել։

Նիկոլի հաճախորդ Արամն այնքան է ոգևորված իր նոր դերով, որ անհեթեթությունների շարք հրամցրեց «Ազատությունով»։ Ըստ նրա՝ Մեղրիի հանձնման պլանին 1999–ին դեմ են եղել ինքը, Վաղարշակ Հարությունյանը և ... Հեյդար Ալիևը։ Այսինքն, ստացվում է, որ Հեյդարն Ադրբեջանի դավաճանն է կամ առնվազն հիմար է։ Իրականությունն այն է, որ հիմար են բոլոր նրանք, ովքեր հավատում են Մեղրին հանձնելու հեքիաթներին։ Հիմար են նաև Արամ Սարգսյանի պես հոգնած հաճախորդին օգտագործողները, քանզի սրա խոսքը հակառակ էֆեկտն է տալիս։

Ամփոփելով «թավշյա» հաճախորդ Արամ Սարգսյանի թեման՝ դրա տերերին խորհուրդ ենք տալիս էդ դավալեցի արևմտամետիստին գոնե խելքին մոտ կոդեր հուշել ու միայն դրանից հետո բաց թողնել եթեր, որպեսզի նա ախմախության համաշխարհային մրցույթում անմրցակից չմնա։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 10874 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am