Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. զոհվել է 19 մարդ/տեսաշար/
TASS գործակալության փոխանցմամբ՝ Կումամոտո պրեֆեկտուրայի ոստիկանական վարչությունը հայտնել է,որ անցած գիշեր Ճապոնիայի հարավ-արևմուտքը ցնցած 7.3 մագնիտուդով երկրաշարժն ու դրան հաջորդած ցնցումների շարքը 19 մարդու կյանք են խլել։ Վերջին 2 օրում Ճապոնիայում ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 28-ի,ավելի քան 80 մարդ հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Մոտ 2000 մարդ միջին և թեթև ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել։
