Քերին Լավրովին կոչ է արել ազատել Սավչենկոյին
BBC-ն հայտնում է,որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ ազատ արձակել ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին, «դիտարկվել են միջազգային արդի հարցեր` ներառյալ հակամարտությունների իրավիճակը Դոնբասում և Լեռնային Ղարաբաղում»: «Ուկրաինայի առիթով պետքարտուղար Քերին Ռուսաստանին կոչ արեց դադարեցնել շփման գծում բռնությունները, լիովին պահպանել Մինսկի համաձայնությունները և անհապաղ ազատել Նադյա Սավչենկոյին և մնացած պատանդներին»,- հաղորդվել են ԱՄՆ Պետդեպարտամենտից:
