Պայթյունավտանգ վիճակ սահմանին. Ի՞նչ են առաջարկում Փաշինյանին ու Ալիևին

Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական խորացման ու սերտացման կարևորությունը և այս համատեքստում անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետևողական է ժողովրդավարության զարգացման, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական քայլերի, ծրագրերի իրականացման գործում, և ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը և պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում:

Հանդիպմանը նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:

Տոյվո Կլաարին երեկ ընդունել էր նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Քանի դեռ կան մեծ թվով զինվորականներ երկու կողներում և ծանր տեխնիկա, իրավիճակը պայթյունավտանգ է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ, այս մասին ասաց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ «Ազատության» հետ զրույցում։ «Մենք վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում ունեցանք, և մենք, իհարկե, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի մասին, վերջերս Վաշինգտոնում արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման մասին և խոսեցինք այն մասին, որ վերջին մեկ, մեկուկես ամսվա ընթացքում մենք լարվածության աճ ենք տեսել և այժմ հույս ունենք, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո այդ ակտիվությունը կպակասի», - նշել է Տոյվո Կլաարը։

Արտգործնախարարների միջև տեղի ունեցած աշխատանքային հանդիպումներին անդրադառնալով՝ Կլաարն ասել է. «Կարծում եմ՝ անցած տարվա ընթացքում մենք տեսնում ենք կայուն զարգացում՝ հարաբերությունների, մենք տեսնում ենք, որ ոչ պաշտոնական հանդիպումներ նույնպես եղել են երկու առաջնորդների միջև, որ նաև զուգահեռ ընթացել են արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպումներ և բացի այդ, եղել է առաջնորդների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Վերջերս նաև տեղի ունեցան մոսկովյան, վաշինգտոնյան հանդիպումները, իսկ դրանից առաջ էլ նաև փարիզյան հանդիպումը, այնպես որ կարելի է ասել՝ շատ լավ է, որ կա այս հետևողական գործընթացը, որը շարունակական ընթացք ունի հանդիպումների։ Կանոնավորությունը այդ հանդիպումների, իհարկե, դժվար է, հեշտ գործ չէ։ Հակամարտությունը, որը խորը արմատներ ունի, չենք կարող ակնկալել, որ մեկ օրում կարող է ինչ-որ լուծում լինել, սակայն ուրախացնող է, որ կան հանդիպումներ և հետևողական բանակցություններ»։

Իսկ գալով լարվածության աճին՝ սահմանին, նա այսպես է մեկնաբանել. «Մենք այս հարցը այսօր քննարկեցինք նաև արտգործնախարարի հետ և երևի ինչ-որ առումով, իհարկե, ափսոսանք կարող ենք հայտնել այս մահերի կապակցությամբ, ցավ հայտնել այս վիրավորների, զոհերի համար շփման գծում և միջպետական սահմանին։ Պետք է հասկանանք, որ իրավիճակը շատ փխրուն է և այդ առումով կարող են տեղի ունենալ նման դեպքեր։ Հենց դրա համար է նաև, որ շատ կարևոր է շարժվել դեպի ավելի երկարաժամկետ և հարատև խաղաղ գործընթացի բանակցային ճանապարհով։ Քանի դեռ մենք ունենք այսպիսի մեծ թվով զինվորականներ երկու կողներում և ծանր տեխնիկա, իհարկե, վիճակը պայթյունավտանգ է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ»։
Եվրոպացի պաշտոնյայի արձանագրումներն, իրականում, որքան են ստանդարտ են՝ ունեն ուղերձներ: Վաշինգտոնյան հանդիպումը կայացավ սահմանային որոշակի լարվածության ֆոնին:

Այդ հանդիպումից հետո Բաքուն, կարելի է ասել, սկանդալային «բացահայտումներ» արեց, որոնք պաշտոնական Երևանը հերքեց, մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին ոչ կառուցողական բանակցություններ վարելու մեջ:

Բոլորը հասկանում են, որ իրավիճակը պայթյունավտանգ է: Սակայն որևէ մեկը, փաստորեն, չի գնահատում, թե ինչու՞ է ստեղծվել նման մթնոլորտ:
Միակ փոփոխությունն այն է, որ այժմ նաև հայկական կողմից են ակնկալում կառուցողականություն, մինչև ապակառուցողականության աղբյուրը Ադրբեջանն էր:

Թամար Բագրատունի

դիտվել է 4206 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am