Ալիևի խորամանկ քայլը. Ինչո՞ւ որոշեց սիրաշահել սեփական ժողովրդին

Ադրբեջանում աշխատավարձերի անսպասելի բարձրացումը ընդդիմադիրների և փորձագետների շրջանում մտահոգություններ է առաջացրել:

Անցյալ շաբաթ Ադրբեջանի կառավարությունը այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու որոշում է կայացրել՝ նվազագույն կենսաթոշակի չափը հասցնելով մոտ 117 դոլարի, իսկ աշխատավարձինը՝ 147-ի:

Պաշտոնական տվյալներով՝ իշխանությունների այս որոշումը կտարածվի երկրի ավելի քան 2 միլիոն քաղաքացու վրա, այդ թվում՝ ավելի քան 750 հազար թոշակառուի:
Ինչպես հայտարարել են Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները, այդ միջոցները հնարավոր է դարձել տնտեսել նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած կառուցվածքային բարեփոխումների շնորհիվ:

Սակայն հարյուր հազարավոր ընտանիքների վերաբերող դրական այդ որոշման շուրջ Ադրբեջանում ավելի շատ մտավախություններ և հարցեր են հնչում: Տնտեսագետները միաբերան կտրուկ գնաճ և ազգային տարադրամի արժեզրկում են կանխատեսում, թեև ֆինանսների նախարարի տեղակալ Ազեր Բայրամովը հավաստիացրել է, թե իշխանությունները ի վիճակի են զսպել գնաճը: Ադրբեջանցի պաշտոնյան հորդորել է հանգիստ լինել առնվազն մինչև տարեվերջ:

Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին մինչդեռ համոզված է՝ արդեն սեպտեմբերին ականատես կլինեն մանաթի հերթական գաhավիժմանը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գյոզալ Բայրամլին էլ համոզված է՝ աշխատավարձերի բարձրացումը ընդամենը նախընտրական շոու է: Վերջերս բանտից ազատ արձակված ընդդիմադիր գործիչը ակնարկել է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

Տնտեսագետ Թերվիզ Հեյդարովը «Ենի Մուսավաթ» թերթի հետ զրույցում նշել է, թե աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացմանը զուգահեռ նաև պետք է վերանայվի նվազագույն սպառողական զամբյուղը. ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ դա պետք է տեղի ունենա յուրաքանչյուր 3 տարին մեկ, սակայն Հեյդարովի խոսքերով՝ վերջին 9 տարվա ընթացքում ադրբեջանցիների սպառողական զամբյուղը փոփոխություն չի կրել:

Սոցիալ-տնտեսական իրավիճակից զատ կարելի է դիտարկել նաև ընդդեմ Արախի հրահրվող պատերազմը: Չի կարելի բացառել, որ Ադրբեջանի նախագահն իր այդ քայլով փորձում է հասարակության մոտ դրական իմիջ ձևավորել, որպեսզի հնարավոր պատերազմի ժամանակ մեղմի դժգոհության ալիքը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 627 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am