Ռուս-թուրքական գործարքը կայացած է

Եվս մի քանի շաբաթ և ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը կժամանեն Թուրքիա: Նախօրեին այդ մասին հայտարարեց ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող պետական Рособоронэкспорт ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը:

«C-400 համակարգերի` Թուրքիա առաքման համար ամեն ինչ պատրաստ է 99 տոկոսով և առաջին մատակարարումները նախատեսված են հուլիսին», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ նշել էր Միխեևը:

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով Թուրքիայի հետ կնքված գործարքը կյանքի է կոչվել աննախադեպ կարճ ժամանակահատվածում, հաղորդում է «Ազատությունը»: Խոսքն, ըստ Միխեևի Թուրքիային վաճառվող C-400 համակարգերի արտադրության ռեկորդային կարճ ժամկետների մասին է: Рособоронэкспорт ընկերության ղեկավարի այս հայտարարությունները համընկան Անկարային ուղղված ամերիկյան նախազգուշացումների հերթական չափաբաժնի հետ:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը նախօրեին զգուշացրել է իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարին, որ ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը կնշանակի, որ Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրը զրկվում է նորագույն F-35 մակնիշի կործանիչների արտադրությանը մասնակցելու հնարավորությունից: Բացի այդ, Պենտագոնի ղեկավարը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել:

Հունիսի 25-ին Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դեսպան Քեյ Բեյլի Հաչիսոնը ևս նշում էր, որ Մոսկվայի հետ կնքված գործարքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Թուրքիայի համար:

«Մեզանից շատերն են Թուրքիային փորձել համոզել, որպեսզի հրաժարվի C-400 համակարգերի ձեռքբերումից, սակայն մամուլի վերջին հրապարակումներից պարզ է դառնում, որ Ռուսաստանը արդեն իսկ պատրաստվում է այդ համակարգերը Թուրքիա առաքել, ինչը նշանակում է, որ հետևանքներ ևս լինելու են», ֊ հայտարարում էր ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը:

Մինչդեռ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել, որ C-400 համակարգերի ձեռքբերման գործարքը բացառապես Անկարային և Մոսկվային է վերաբերում:

«Թուրքիան այն պետությունը չէ, որ իր պաշտպանությունն ապահովելու ճանապարհին բանակցի այլ երկրների հետ, դրանցից թույլտվություն հայցի կամ էլ տեղի տա ճնշումների առջև», ֊ այս շաբաթ հայտարարում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Չնայած Վաշինգտոնի կողմից արդեն մի քանի ամիս հնչող քննադատությանն ու մտահոգություններին՝ պաշտոնական Անկարան մնաց անդրդվելի՝ ռուս-թուրքական գործարքը՝ կկայանա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1191 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am