Սամվել Ալեքսանյանը սկսել է գնել «Փակ շուկայի» հարակից տները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը կրկին խոսել է Լեո 35 տան մասին: Նա նշեց. «Պարոն քաղաքապետ, դուք մեկ անգամ ասացիք՝ սրտաճմլիկ բաներ եք ասում, մեր քաղաքում շատ մարդիկ բնակֆոնդի կարիք ունեն: Ես մեկ փաստ կարող եմ արձանագրել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը եղել է այնտեղ, բայց, ցավոք, իր ֆիզիկական կառուցվածքի պատճառով չի կարողացել ներս մտնել: Որովհետև դա մի հյուղակ է»:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հաստատեց, որ ինքը եղել է այնտեղ, նաև Կենտրոնի վարչական շրջանի աշխատակիցները, ապա դիմելով Հայկ Մարությանին ասաց՝ վիճակը շատ ծանր է. «Մի քանի անգամ ենք եղել այնտեղ, մենք բանակցում ենք իրենց հետ, էնտեղ կան հարակից բնակիչներ, որոնք դեմ են, որ ծառը կտրվի: Դուք ճիշտ եք, վիճակը շատ ծանր է, ծառը իրենց պապն է տնկել, հետո հարևանները չեն թողել ծառը կտրվի, դա բերել է շենքի և տանիքի դեֆորմացիայի: Մեր պարգևավճարներից ֆոնդ էինք առանձնացել, քար էինք գնել, և արդեն պետք է մոտենայինք այն հարցով, թե ով կարող էր մեզ օգնել կառուցապատման հարցում, բայց մի քիչ երկարեց, որովհետև հարակից փակ շուկայի սեփականատերը սկսել է գնել բոլոր տները, եթե չեմ սխալվում երկու հազար քառակուսի մետր գնել է արդեն: Մենք առաջարկել ենք՝ գուցե այդ տունը գնի, սպասում ենք իրենց պատասխանին, դրա համար է այս պահին բանակցությունները կանգ են առել»:
Նշենք, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» սեփականատերը համարվում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 636 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am