G20-ը օֆշորներին պատժամիջոցներով է սպառնում
RIA Novosti-ն հայտնում է ,որ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ «ֆինանսական քսանյակի» ֆինանսների նախարարների ու Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել է,որ G20-ի երկրները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել այն երկրների հանդեպ, որոնք չեն մասնակցում հարկային տեղեկատվության փոխանակությանը: Վաշինգտոնում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային նստաշրջանի շրջանակում հանդիպման մասնակիցները քննարկել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործողությունների պլանի իրագործումը՝ ուղղված հարկերի չվճարումը կանխելուն,-հայտարարել է նա: Խոսքը BEPS պլանի մասին է, որին միացել են աշխարհի բոլոր երկրները, բացի Բահրեյնից և Պանամայից։ Պլանը նախատեսում է հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակություն հարցմամբ, իսկ 2018 թվականից՝ ավտոմատ ռեժիմով։ Սիլուանովի խոսքով՝ «քսանյակի» ֆինանսական իշխանությունները պայմանավորվել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կապիտալի հոսքերի կարգավորմանը։
