Հերթը հասավ «հներից» ևս մեկի

Ղրղըզստանի գլխավոր դատախազը հունիսի 25-ին հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի դեմ խորհրդարանական հատուկ հանձնախմբի ներկայացած մեղադրանքների 6 դրվագներից 5-ը դատախազությանը հիմնավոր է համարել, այդ թվում՝ անօրինական գործողությունների ու լիազորությունները չարաշահելու մեղադրանքները:

Դատախազության հաստատումը օրենսդիր մարմին հնարավորություն է տալիս նախկին նախագահին զրկել անձեռնմխելիությունից՝ նրա դեմ հետաքննություն սկսելու համար: Գլխավոր դատախազը այդ մասին ասել է խորհրդարանի սահմանադրական հարցերով հանձնաժողովի նիստում:

Ինչպես հաղորդել է «Ազատությունը»՝ խորհրդարանի հունիսի 26-ի նիստի օրակարգում հարցը ընդգրկված չէ, քանի որ օրվա երկրորդ կեսին դատախազության եզրակացությանը պետք է քննարկվի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում, բայց սպասվում է, որ արդեն այս շաբաթվա ընթացքում Գլխավոր դատախազը կդիմի խորհրդարանին երկրի նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Նախկին նախագահը իր դեմ հարուցված բոլոր մեղադրանքները աբսուրդ և անհիմն է համարում: Աթամբաևը ասել է, թե մեղադրանքների հիմքում միայն մտացածին լուրեր են ու գործող նախագահի ձգտումը՝ մեկուսացել իր քաղաքական հակառակորդին: Նա նաև ասել է, թե մտադիր չէ խորհրդարանում ներկա լինել, երբ լսվի իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Ալմազբեկ Աթամբաևը 2017թ․ ընտրություններում պաշտպանել էր ներկայիս նախագահ Սորանբայ Ժենբեկովի թեկնածությունը, սատարել նրան, բայց վերջին ամիսներին նրանց հարաբերությունները փչացել էին, նրանք միմյանց մեղադրել էին ոչ կոմպետենտ, ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ:

Այս տարվա սկզբին կոռուպցիան մեղադրանքներով ձերբակալվել է նախագահական աշխատակազմի դատական համակարգի բարեփոխումների հարցերով դեպարտամենտի նախկին ղեկավար Մանասբեկ Արաբաևը: Անցյալ տարի նույն մեղադրանքներով ձերբակալվել են մաքսային ծառայության նախկին ղեկավար Ադամկուլ Յունուսովն ու նախկին խորհրդական Իքրամժան Իլմիյանովը:

Աթամբաևի իշխանության ժամանակ տարբեր տարիների պաշտոն վարած երկու նախկին վարչապետներին Սափար Իսակովին և Ժանտորո Սատիբալդիևին ևս կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրվել:

Նախկին խորհրդային հանրապետություններում «հների» փոփոխությունները, կարծես, օրինաչափ է դառնում: Ավելին՝ նրանց ուղղությամբ մեղադրանքներն են սկսում ավելի տարածված «նորույթ» դառնալը:

Պուտինի գործընկերները, կամաց-կամաց, զիջում են դիրքերն ու ազդեցությունը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8212 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am