Հասել ենք, իջեք, պարոն Վանեցյան

Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտոնյաները բարի փերիներ են հիշեցնում, որ կողմը թեքվում ես, մի հրաշալի նախաձեռնության մասին են ավետում։ Նիկոլ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ խոստանում էր Հայաստանը ողողել ներդրումներով, այդ պատրվակով նա շանտաժի ճանապարհով հասավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Մինչ օրս թե ուր են այդ ներդրումները, միայն Նիկոլ Փաշինյանը կիմանա, մեկ էլ իր սիրասուն տիկին Աննա Հակոբյանը, որի ղեկավարած հիմնադրամներում, ահավասիկ, ներդրումներ կատարվում են, այն էլ շենշող։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր մինչեւ ընտրվելը խոստանում ՀՀ հպարտ քաղաքացիներին ազատել մահաբեր վերելակներից ու ոչ արժանապատիվ երթուղային տրանսպորտից, բերել նորերը, խոստանում էր բարեկարգել փողոցներն ու բակերը։ Ոնց որ թե հասել ենք, իջեք հեղափոխական երթուղայիններից ու ոչ դժոխային վերելակներից։ Իջեք ու քայլեք մետրոյի հաջորդ կայարան, այո-այո, չեք սխալվում Աջափնյակի կայարան, որի մասին թմբկահարում էին կարգին քաղաքապետն ու Երեւանի գլխավոր ճարտարապետը։

Մեր իշխանավորների պահվածքը հայտնի անեկդոտն է հիշեցնում, երբ 70-անց տղամարդը իրենից ավելի երիտասարդների մոտ գլուխ է գովում իր սեռական ակտիվության մասին եւ զարմացած տղամարդկանցից ամենասրամիտը ընկերներին խորհուրդ է տալիս․«Է, դու էլ ասա․․․»։ Հիմա «ասելու» հերթը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանինն է։ Այսօր նա մի լավ գլուխ է գովացել, որ ուզում է Ազգային ստադիոն կառուցել, բայց դեռեւս չգիտի, թե ֆինանսական ինչ միջոցներով։ Բայց դա չի խանգարել, որպեսզի մեր հարգարժան Վանեցյանը երկար-բարակ խոսի իր երազանքների ու պատկերացումների մասին։ Օրինակ, որ ազգային ստադիոնը Երեւանին մոտ համայնքներից մեկում է լինելու, կառուցվելու է անհատ ներդրողների կողմից: Քանի որ պետությունը Վանեցյանի ասելով չի կարող մասնակցություն ունենալ ազգային ստադիոն կառուցելու հարցում:

«Ազգային ստադիոնի կառուցման վերաբերյալ աշխատանքները մշտական քննարկման փուլում են: Ես կարեւորում եմ ազգային ստադիոնի կառուցումը, բայց դա հսկայական միջոցների ներդրումներ է, եւ պետությունը որեւէ մասնակցություն չի կարող ունենալ ազգային ստադիոնի կառուցման հարցում: Ազգային ստադիոնը պետք է կառուցվի մասնավոր ներդրողների կողմից: Այսօր քննարկումներ ունենք մի քանի մասնավոր ներդրողների հետ, հույս ունեմ առաջիկայում կունենանք դրական տեղաշարժ այս հարցում:
Սկզբնական շրջանում քննարկում էինք Երեւանում կառուցելու մասին, բայց հետագա քննարկումների արդյունքում որոշվել է ստադիոնը կառուցել Երեւանի մոտակա համայնքներից մեկում: Ազգային ստադիոնը Երեւանում չկառուցելու պատճառն այն է, որ քաղաքը խիտ կառուցապատված է: Եթե մարզում կարողանանք կառուցել ազգային ստադիոնն իր հարակից կառույցներով, այդ քայլով մենք նաեւ կաջակցենք մարզերի զարգացվածությանը: Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, որ համայքներից մեկում քաղաքապետարանը չի համաձայնել հող տրամադրել ազգային սստադիոն կառուցելու համար, կեղծ լուրեր են: Բոլոր համայնքները մշտապես մեզ հետ աշխատում եւ համագործակցում են: Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մեկ համայնքի ղեկավար, որին առաջարկվի իր համայնքում անվճար կառուցել ստադիոն եւ նա չհամաձայնի»:

Ինչպես ասում են՝ հասել ենք, իջեք պարոն Վանեցյան, իջեք ու ոտքը դրեք իրական հողին, որտեղ հեքիաթների հակառակ կողմն է, եւ այստեղ երազանքները հենց այնպես չեն դառնում իրականություն։

Անի Սահակյան

դիտվել է 7712 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am