Շոկի մեջ ենք. «Ռեֆորմիստների» ղեկավարը ներկայացրել է կուսակցին դանակահարելու մանրամասները

«Ռեֆորմիստները» կարծում են, որ, հաշվի առնելով Արմեն Ամիրջանյանի բնավորությունը, վրեժի ու անձնական հաշիվները մաքրելու վարկածը բացառվում է։

Հայաստանի «Ռեֆորմիստներ» կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանն այսօր ներկայացրել է իր ղեկավարած քաղաքական ուժի խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները։

Նշենք, որ «Ռեֆորմիստներ» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակով հարված են հասցրել Երևանում` Ամիրյան փողոցում, հունիսի 25–ին։ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն հայտնել է, որ կասկածյալի ինքնությունը պարզվել է, նա արդեն ձերբակալվել է։

«Մեր խնդիրն է, որ Երևանում որևէ քաղաքացի օրը ցերեկով չկարողանա հանիրավի նման վտանգի առջև կանգնել: Առանց պատճառի՝ մոտենում են մարդուն, հայհոյում, ու երբ Արմենն ուզում է կարգի հրավիրել տվյալ անձնավորությանը, մեքենայից դանակը հանում են ու հարվածում», – ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` այժմ իրենք տեղի ունեցածին որևէ գնահատական չեն կարող տալ։ Նախ պետք է պարզել, թե ո՞վ է տվյալ մարդը, ի՞նչ կապեր ունի այլ քաղաքական ուժերի հետ

«Ինչի՞ է վերածվել մեր քաղաքը. իշխանությունները ռեյդեր են անում, գովերգում են, որ հասարակական անվտանգությունը պետք է առաջնային տեղում լինի, ստացվում է, որ իրենց կատարած քայլերից հետո քաղաքում նման դեպքեր կարող են տեղի ունենալ», – նշեց Բաբայանը։

Նա ընդգծեց, որ կարևոր չէ` Ամիրջանյանը «Ռեֆորմիստներ» կուսակցության ներկայացուցիչ է, զբաղվո՞ւմ է նա քաղաքականությամբ, թե՞ ոչ. Ցանկացած պարագայում անհեթեթ է կատարվածը։

Բաբայանի խոսքով` Ամիրջանյանը շատ համեստ մարդ է, նա չէր կարող «նման բաների մեջ ընկնել»։

«Տեղի ունեցածը բոլորիս շոկի մեջ է գցել», – նշեց Բաբայանը։

Բաբայանը ոստիկանությունից պահանջել է մեղավորին պատժել օրենքի ողջ խստությամբ։

 armeniasputnik.am

դիտվել է 566 անգամ
Լրահոս
Ավտովթարից զոհվել են Կատարի պատվիրակության անդամները, որոնք Գազա էին մեկնում բանակցությունների Մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դայան Կիտոնը Վաղարշապատ համայնքի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու շանսեր չունի. Ոսկան Սարգսյան Մերձավանցիները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից Ինչ է այս պահին տեղի ունենում մերձավանում․ այստեղ են սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատները Պրոֆեսիոնալ տրեյդերներ են ինքնասպան եղել՝ կրիպտոարժույթների շուկայում աննախադեպ անկման պատճառով․ Արփինե Հովհաննիսյան Թուրքիան չեղարկել է Իսրայելին աջակցող բրիտանացի երգչի համերգը Ուղեցույց քաղաքացու համար, որպեսզի քաղաքական այս թոհուբոհի մեջ կողմնորոշվի. Հովհաննես Ավետիսյան Սպանությունների քանակական աճին զուգահեռ, փոխվել է նաև դրանց որակը Տաթևում երկհարկանի տուն է հրդեհվել Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը տուգանվել է մգեցված ապակիներով մեքենայով երթևեկելու համար Շատ վիրավորական է պարտվելը․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստան-Հունգարիա խաղից հետո Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են սկսվել Դանակահարություն Աբովյան քաղաքում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար 12-ամյա երեխան տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն ենթարկել է ֆիզիկական ներգործության Չարենցավանի եկեղեցում այսօր կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման կարգ Ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը. Ամստերդամ Սուրճ խմելու տեղը մի գերի ազատիր Նիկոլի Հայաստանում. 71-ամյան քայլիստ թոշակառու Հակոբին գործի են ընդունում, իսկ 63-ամյա թոշակառուներին գործից ազատում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am