Տորնադո Ուրուգվայում.կա 4 զոհ
ՏԱՍՍ գործակալությունը գրում է,որ Ուրուգվայում երկրի նախագահ Տաբարե Վասկեսը արտակարգ դրություն է հայտարարել,քանի որ Դոլորես քաղաքում տորնադոյի հետևանքով տուժել է մոտ 200 մարդ, 4-ը մահացել են, լրջորեն վնասվել են կամ փլուզվել են տասնյակ շինություներ: Խնդիրներ են առաջացել հեռախոսակապի հետ, խախտվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Դոլորեսի ոստիկանությունը գրանցել է կողպուտի դեպքեր, մի քանի մարդ ձերբակալվել է: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները և փրկարարները:
