Թերհասների իշխանություն

Նիկոլ Փաշինյանի թիմը, որն իր ձեռքն է վերցրել պետության ղեկը, ամեն օր ապացուցում է, որ գործ ունենք թերհասների իշխանության հետ:
Մարդիկ, որոնք ի պաշտոնե կոչված են ասենք երկրի արտաքին քաղաքականությունը վարել եւ Հայաստանը հենց նրանց շնորհիվ պետք է դիմակայի աշխարհաքաղաքական դժվարին գործընթացներում, իզորու չեն անգամ պարզ տեխնիկական աշխատանք իրականացնել: Այս անգամ թերհասներից հերթական բացահայտվողը Ռուբեն Ռուպինյանն է, նախկին փոխարտգործնախարար, ներկայումս Իմ Քայլի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ համատեղության կարգով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար:
  ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի եւ ձայնի իրավունքի վերականգմանը վերաբերող բանաձեւին ՀՀ պատվիրակության նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել, իսկ նույն հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը չէր մասնակցել քվեարկությանը: Ռազմավարական դաշնակիցների հետ փայլուն հարաբերությունների մասին վարչապետի՝ պարբերաբար հնչող «կենացների» ֆոնին իշխանականների նման դիրքորոշումը իսկապես ուշագրավ է:

Սակայն մեկ օր հետո Ռուբինյանը շտապել է բացատրություն տալ, պնդելով, որ իր քվեն տեխնիկական պատճառով էր գրանցվել դեմ, մինչդեռ ինքը մտադիր էր կողմ քվեարկել: Իրականությունն իհարկե այլ է, ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է ԵԽԽՎ-ի ամբիոնից Ռուսաստանի դեմ հերթական միտինգն անել, բայց հասկանալով, որ կոնկրետ այս դեպքում դուխը գործի կեսը չէ եւ մեր դաշնակիցը նման դեպքերում գրեթե չի ներում, ահազանգել է թիմակիցներին, նրանք էլ զավեշտալի արդարացումnեր են հորինել: Ենթադրենք Ռուբինյանի պարագայում տեխնիկական խոտան է առաջացել, իսկ ինչ հիմնավորմամբ չի քվեարկել Իգիթյանը, այն դեպքում, երբ պատվիրակության ընդդիմադիր պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել:
Ելնելով՝ Ռուբինյանի ներկայացրած կանխավարկածից՝
մնում է հուսալ, որ ՀՀ իշխաnությունները կազատվեն միջազգային պատվիրակությունները ղեկավարող նման անփորձ ղեկավարներից, կոնկրետ դեպքում՝ Ռուբինյանից: Հակառակ դեպքում կհաստատվեն բոլոր այն տեղեկությունները, որ սա Հայաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ հերթական անհաջող բողոքի նոտան էր: Իսկ Նիկոլ Փաշինյանը դրա համար բազում պատճառներ ունի, միայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ռուսաստանյան իշխանության բացահայտ վերաբերմունքը բավական է հրաժարվելու ռազմավարական դաշնակցից:

Անի Սահակյան

դիտվել է 926 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am