Պատժամիջոցները խստացվեցին. Հայաստանի հարևանն ու եռացող ռեգիոնը

Հայաստանի հարևանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները շարունակում են ողջ ուժող կիրառվել ու խստացվել: Իրանի նկատմամբ տարածաշրջանային քաղաքականությունը դառնում է ավելի լարված ու վտանգավոր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հրամանագիր, որը թիրախավորում է նաև Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակը։ Նոր պատժամիջոցները զրկելու են Իրանի հոգևոր առաջնորդին և նրա մերձավորներին ֆինանսական աղբյուրների հասանելիությունից։ Այս մասին Թրամփը հայտարարել է հրամանագիրը ստորագրելիս։ Թրամփը հավելել է, որ շարունակելու է ճնշումները Իրանի նկատմամբ, քանի դեռ Իրանական ռեժիմը, Թրամփի խոսքերով, վերջ չի տվել վտանգավոր գործողություններին՝ այդ թվում միջուկային զենքի ստեղծմանը, բալիստիկ հրթիռների փորձարկումներին և ահաբեկչությանն աջակցելուն։
Իսկ Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է Սալման թագավորի հետ: Օրակարգում Իրանի խնդիրն է: Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր է կազմել համաշխարհային դաշինք, որը պետք է «զսպի տարածաշրջանում Իրանի վտանգավոր գործողությունները»:

Օդանավ բարձրանալուց առաջ Փոմփեոն լրագրողներին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հարցերը լուծել բանակցություններով, թեպետ նոր պատժամիջոցներ է ծրագրում և տառացիորեն վերջին պահին է չեղարկել ի պատասխան ամերիկյան դրոնը վայր գցելուն Իրանին հարված հասցնելու հրամանը: Ինչպես հաղորդել է «Ազատությունը»՝ Սպիտակ տունը նշել է, որ ռազմական հարվածը ոչ համաչափ պատասխան կլիներ, քանի որ մեկ անօդաչու սարքի և մոտ 150 իրանցիների կյանքի գինն անհամեմատելի են:

Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանը դրոնը վայր է գցել միջազգային օդային տարածքում: «Տեսել եք այն մանկական նկարը, որը ներկայացրել է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, դա չես կարող համեմատել Ամերիկայի զինուժի և հետախուզական ծառայությունների տրամադրած բարձրորակ և համոզիչ նյութերի հետ, որոնք ապացուցում են, որ խոսքը միջազգային օդային տարածքում խոցված անզեն դրոնի մասին է: Մեր նյութերի արժանահավատությունն այն աստիճանի է, որ ոչ մի լրագրող մի պահ իսկ չի մտածի, թե գուցե Իրանի ասածը ճիշտ է», -ասել է Փոմփեոն:

ԱՄՆ պետքարտուղարը և Սաուդյան Արաբիայի թագավորն Իրանին և տարածաշրջանի այլ խնդիրներին առնչվող հարցերը քննարկել են Ջիդդա նավահանգստային քաղաքում: Փոմփեոն Սաուդյան Արաբիայից կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թրամփի որոշմամբ անցյալ տարվա մայիսին դուրս է եկել 2015 թվականի միջուկային պայմանագրից, ինչից հետո վերականգնել և խստացրել է պատժամիջոցները: Վերջերս Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել նավթատար 4 լցանավեր: Վաշինգտոնը հայտարարել է, որ գրոհները Իրանն է կազմակերպել: Իրանը հրքել է մեղադրանքը:

Երկու երկրների շիկացած հարաբերություններն էլ ավելի են սրվել ամերիկյան անօդաչու թռչող սարքը վայր գցելուց հետո: Թեհրանը պնդում է, որ դրոնը ներխուժել է Իրանի օդային տարածք:

Նախագահ Թրամփը դա անվանել է «կոպիտ սխալ, որի համար Իրանը թանկ կվաճառի»: Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է, որ ցանկացած գնով կապահովի նավթի անարգել փոխադրումը Հորմուզի նեղուցով, սակայն նախընտրում է ճգնաժամը կարգավորել դիվանագիտական եղանակով:

Սպիտակ տան ավագ խորհրդական Քելիեն Քոնվեյն ասել է, որ նախագահը ցանկանում է Իրանի հետ քննարկել գործարք, որի շնորհիվ կհաջողվի չեղարկել ամերիկյան պատժամիջոցները, սակայն Թեհրանը դրա համար պարտավոր է կրճատել միջուկային ծրագիրը: «Նախագահն ուզում է, որ Իրանը նստի բանակցային սեղանի շուրջ, նախագահը պատերազմ չի ուզում, բայց դրա հետ հանդերձ թույլ չի տա Իրանին միջուկային շանտաժ անել, ապակայունացնել նավթի շուկան և ահաբեկել սեփական ժողովրդին»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4275 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am