Նիկոլ Փաշինյանի հարվածը Արցախին

Վերաքննիչ քրեական դատարանը չեղարկեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ինչը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի  կալանավորում: Միաժամանակ, դատարանը որոշել է, որ պետք է հետ կանչվի նաև գործը Սահմանադրական դատարանից, որտեղ այն ուղարկել էր Ընդհանուր իրավասության դատարանի դատավորը:

Այդպիսով, մի քանի շաբաթ ազատությունից հետո երկրորդ նախագահը դարձյալ կալանավորվում է։ Որքան էլ զավեշտալի է, բայց այդ որոշումը կայացնում է մի դատավոր, որի մասնագիտական ունակությունների վրա զվարճանում են նույնիսկ դատական համակարգում։ Իշխանությունն իր այս քայլով «ոչ» ասաց Արցախի 3 նախագահներին՝ պաշտոնականացնելով հակաարցախյան քաղաքականությունը և «այո» ասելով Բոլթոնի տարածքները հանձնելու ծրագրին։ Բանն այն է, որ Արցախի գործող եւ նախկին նախագահն անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի առաջին նախագահ, իրենց ընկեր Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու մասին։ Ազատության մեջ էլ Քոչարյանը ըստ ամենայնի չէր արել այնպիսի քայլեր, որոնք հիմք կտային իշխանությանը նրան նորից բանտախուց ուղարկելու։

Իհարկե, ասվածը հարաբերական է, Քոչարյանը, անշուշտ, փախուստի դիմելու փորձեր չէր արել ու միջամտություն չէր գործել դատարանի վրա, հակառակ պարագայում իշխանությունը դա դրոշակ կդարձներ։ Այլ հարց է, որ հենց այդ ընթացքում տեղի ունեցավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի նախաձեռնած հանդիպումը երկրորդ նախագահի հետ, որր պատճառով իշխանությունը ցայտնոտի մեջ հայտնվեց, արհամարհելով դիվանագիտական էթիկան եւ փոխհարաբերությունները դեսպանին կանչեց բացատրություն տալու։ Քոչարյանի վերաբերյալ նման որոշումը նոր անջրպետ է առաջացնելու հայ-ռուսական հարաբերություններում, եւ միգուցե բոլթոնյան ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհին իշխանությանը խիստ անհրաժեշտ է բացել այդ անջրպետը։ Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանը երեկվա հարցազրույցում էլ խոսեց տեսակետների տարբերությանհ մասին ու նաև դրանով բացատրեց իր և Արցախի դեմ սանձազերծած այս պատերազմը։ Դրա առաջին հրձիգներն արձակվեցին դեռեւս ամիսներ առաջ, Փաշինյանի կամքին «զոհաբերվեցին» բանակի գեներալներ, որոնք պատերազմ են հաղթել՝ Լյովա Մնացականյան, Վիտալի Բալասանյանը եւ այլք։ Նրանց մի մասը հեռացվեց բանակից, տեղափոխվել այլ ոլորտ իսկ մյուսներն ընդհանրապես՝ համակարգից։ Իսկ հարաբերվելու այն ոճը, որն ընտրվել է պաշտոնական Ստեփանակերտի հետ, ուղղակի զարհուրելի է։ Նույնիսկ Արցախը բեռ համարող Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին չի եղել այնպես, ինչպես այսօր է։ Եւ իշխանությունն այնքան բռնապետ չի եղել, որ ազգայնականները չկարողանային ճեղքել Արցախի շուրջ գցված այդ պատնեշը։

Այս իշխանությունները պարզապես սարսափած են Քոչարյանի քաղաքական ծրագրերից, որի մասին երկրորդ նախագահը նույնպես խոսեց իր հարցազրույցում։ Ինչեւէ, նա արդեն ներկայացել է ԱԱԾ մեկուսարան, որտեղ շենքի դիմաց սպասում էին մեծ թվով համակիրներ․«Կարծում եմ դուք տեսել եք, որ ոչ օրենք կա, ոչ օրինականություն»,- այսպես է արձագանքել երկրորդ նախագահը իրեն կրկին կալանավորելու որոշմանը։

Անի Սահակյան

դիտվել է 5463 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am