Ազգը դեղի վրա է նստելու

«Սեյրան Օհանյանը սարսափի մեջ է, թող հանգստացնող դեղեր խմի, հանգիստ նստի տեղը»։ Պաշտպանության նախկին նախարարի հասցեին այս գռեհիկ արտահայտության հեղինակը «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանն է։ Ընդամենը 37-ամյա կին, որի կենսագրության փառահեղ էջերը սրանք են․«2003թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ «ստանդարտիզացում եւ սերտիֆիկացում» մասնագիտացմամբ: 2007թ.՝ ՀՊՃՀ հումանիտար եւ տնտեսագիտակառավարչական դասընթացների բաժանմունքը՝ «ֆինանսներ եւ վարկ» մասնագիտացմամբ:
2005-2007թթ. աշխատել է «Երեւանի Արարատ կոնյակի-գինու- օղու կոմբինատ» ԲԲԸ մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար: 2007-2010թթ.՝ «Իմեքս գրուպ» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարող: 2013-2018թթ.՝ «Tre gufo» հայկական արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրեն: 2018թ. մայիս-2019թ. հունվար՝ ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով»։ Հիմա հարց կառաջանա՝ լավ, որ արժանքի համար են այս աչոնիկին տարել պետության թիվ մեկ քաղաքական, օրենսդիր մարմին, պատասխանը շատ պարզ է, նա քայլել է, քայլել, քայլել․․․Քայլել է քայլարշավի գրեթե ողջ ընթացքում եւ ուրեմն տիկինն այս ունի բոլոր իրավունքները որոշելու պետության հարցերը։ Հատկապես, որ պատգամավորական գործունեության մի քանի ամիսների ընթացքում նա հասցրել է մտնել ժողովրդի սիրտը, ժողովրդի վարչապետի մասին իր հայտնի արտահայտությամբ։ Այո, հենց նա էր այն պատգամավորը, ով կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին իբրեւ Աստծու դիմելով ասաց՝ եթե անգամ մի բառ գրված լիներ ծրագրում, ինքը կողմ էր քվեարկելու, քանի որ հավատում է Փաշինյանին։

Մի կողմ թողնենք էմոցիոնալ ֆոնը, որ Սեյրան Օհանյանը պատերազմի մասնակից է եւ այդ պատերազմում կորցրել է առողջությունը, արյուն թափել՝ հանուն բոլորիս, այդ թվում՝ Քրիստինե Պողոսյանի, երկրի պետականաշինության գործում իր ավանդն է ունեցել, մարդ , ով ղեկավարել է Շուշիի ազատագրման օպերացիայի 4 ուղղություններից մեկը, ում շնորհիվ Հայաստանն ու Արցախը հիմա կան։ Բայց հարց է առաջանում՝ ինչ է արել Սեյրան Օհանյանը այսպիսի վերաբերմունքի, մաղձի արժանանալու համար։ Միթե ամբողջ «կռիվը» իր դեմ մի բանի համար է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործ է հարուցել նախկին նախարարի դեմ, բայց միեւնույն ժամանակ չկա դատարանի որոշում ու ապացուցված չէ Օհանյանի մեղքը։ Եւ ընդհանրապես՝ ով է Քրիստինե Պողոսյանը, որն իրեն թույլ է տալիս նման կերպ արտահայտվել գեներալի մասին։
Մեկը հարցնող լինի՝ աղջիկ ջան, իսկ ինչ ես արել դու կամ ինչ են արել քո քաղաքական պապաները բացի քայլելուց, սելֆի անելուց ու պոռոտախոսությամբ զբաղվելուց։ Սա ոչ միայն Քրիստինե Պողոսյանի դիմագիծն է, այլեւ այս խորհրդարանի, այս իշխանության, որը տհասությունից ու լկտիությունից վեր չի բարձրանում։
Իսկ նման իշխանության դիմանալու համար դեղն էլ չի փրկի ու ոչ միայն Սեյրան Օհանյանին, այլ շուտով՝ մի ամբողջ ազգի։

Անի Սահակյան

դիտվել է 3736 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am