Թբիլիսիի վերաքննիչ դատարանը բավարարել է 41 մարդու գանգատները, որոնք ստորին ատյանի դատարանի կողմից 12-օրյա կալանքի էին դատապարտվել խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքների մասին գործով, եւ ազատել է նրանց: Այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ լսումների ընթացքում դատարանն անմեղ է ճանաչել երկու ձերբակալվածի, իսկ մնացածներին դատապարտել է 4-օրյա կալանքի ոստիկանությանը չենթարկվելու եւ մանր խուլիգանության համար: Բայց քանի որ նրանց ձերբակալման պահից արդեն հինգ օր է անցել, իրավախախտներն ազատ են արձակվել:
Հունիսի 24-ին վերաքննիչ դատարանն ազատել էր եւս 16 մարդու: Ձերբակալվածների ազատումը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն է, որոնք հունիսի 20-ից զանգվածային ելույթներ են կազմակերպում Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը