«Սա պետությու՞ն է, թե՞ վակխանալիա»

«Իրատես»-ը գրում է․ «Հայաստանի ոստիկանությունը երբևէ այսքան անկարող ու թավշից էլ թավշյա չի եղել, որքան այսօր։ Համակարգի ներկայացուցիչների դժգոհությունը գագաթնակետին է հասել։ Ներսի մեր աղբյուրների փոխանցմամբ, այս մեկ տարվա ընթացքում ոստիկանի կերպարը լրիվ արժեզրկվել է։ «Քաղաքացիները կարող են մեքենայից իջնել, հայհոյել ոստիկանին, իրենց շատ լկտի պահել, բայց ոստիկանը պարտավոր է դա հանդուրժել, հակառակ պարագայում նրա վրա գործ կկազմվի։ Քանի՜-քանի՜ գործեր կան հենց ոստիկանների վրա, որոնք փորձել են քաղաքացիների անպատկառությունը սանձահարել։ Ոստիկանն այսօր ուժ չունի, իրավունք չունի մի երկու կապը կտրածների ձեռքերը ոլորելու և ցույց տալու իրենց տեղը։ Վա՜յ, բա ի՞նչ կասեն դրսում։ Սա պետությու՞ն է, թե՞ վակխանալիա։ Պետք է հատուկ օրենքներ մշակվեն օրենքի մարդու հանդեպ հանրության վերաբերմունքը փոխելու համար»,- նշեց մեր զրուցակիցը, հավելելով, որ ոչ աշխատավարձի չափն է արժանապատիվ, ոչ քաղաքացիների՝ օրենքի մարդու հանդեպ վերաբերմունքն է վերաբերմունքի նման, ոչ էլ ոստիկանապետն է գործից հասկանում։

Սակայն այս ամենին գումարվել է ևս մեկ գործոն. շատ հաճախ ոստիկանության գործառույթներն իրականացնում են ԱԱԾ-ի աշխատակիցները, ինչը զայրացնում է ոստիկաններին։ «Կան բաներ, որոնք հենց ոստիկանությանն են վերապահված, ինչու՞ են այսքան ամեն ինչ խառնել, մեզ թուքումուրը, իրենց՝ բարձր աշխատավարձն ու իբր անողոք պայքարի դափնինե՞րը։ Ասում էին՝ ոստիկանը մերն է, բա որ ձերն է, էս ի՞նչ ձևով եք վարվում ոստիկանության հետ»,- զայրացած նշեց մեր զրուցակիցը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

դիտվել է 1157 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am