Որն էր այս պատերազմում հայկական կողմի ամենամեծ բացթողումը

Հայտնի վերլուծաբան Վյաչեսլավ Միխաելովը հետաքրքրիր վերլուծությամբ է հանդես եկել«Eadaily.com» պարբերականում, որտեղ օբյեկտիվ գնահատել է հայկական և ադրբեջանական զորքերի դրական և բացասական կողմերը: Վերլուծաբանը հետևություններ է արել, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել այս բլից պատերազմը ռազմական և քաղաքական տեսանկյունից: Ստորև ներկայացնում ենք նրա վերլուծությունը`  կրճատումներով: Ղարաբաղյան չորսօրյա մարտերը չվերածվեցին լայնամասշտաբ պատերազմի, հիմնականում Ռուսաստանի միջնորդության շնորհիվ, թեև կողմերը հայտարարում էին, որ մարտերի շարունակության դեպքում հաջողության կհասնեն: Հատկապես այդ մասին պնդում էր հայկական կողմը: Վերջիններս ասում են, որ իբր եթե ռուսները չկանգնեցնեին, ապա հայերը կկարողանային ազատել նախկին կորցրած դիրքերը: Սույն բացատրությունը հասկանալի է,սակայն հիմնավոր չէ: Հայերի համոզմունքը հիմնված է այն հանգամանքի վրա, որ նրանք կարողացան կանխել ադրբեջանական զորքերի ներխուժումը ապրլի 2-ից 3-ի սահմաններում: Իսկ, երբ այդ ներխուժումը կանխելուց հետո հայերն ուզում էին առաջխաղացում գրանցել, ապա Երևանից նրանց թույլ չտվեցին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 2-3-ը ռազմաճակատի հյուսիսարևելյան հատվածում ներխուժել էին մինչև 10 կիլոմետր: Ընդ որում, ադրբեջանական երկու բրիգադները կազմված էին 6000-7000 զինվորականներով և նրանք համարվում էին ադրբեջանական բանակի էլիտար և առավել պատրաստված բրիգադները, որոնք կազմավորված էին 191-րդ և 777-րդ հատուկ բրիգադներից: Ղարաբաղյան բանակը մարտի սկզբում նահանջեց, սակայն հետագայում երկու ուղղություններով էլ` հյուսիսային և հարավային, անցավ հակագրոհի և, երբ ադրբեջանցիները հասկացան, որ իրենց ներխուժումը տապալվել է, իսկ հայկական զորքը կարող է լուրջ հաջողության հասնել, ապրիլ 4-ին ադրբեջանցիները կիրառեցին «Սմերչ» և ՏՕՍ տիպի հրթիռային համակարգերը, նախազգուշացնելով, որ մարտերի շարունակական լինելու դեպքում նրանք կհարվածեն Ստեփանակերտին: Հենց ադրբեջանական այդ նախազգուշացումների արդյունքում էլ Երևանը որոշում կայացրեց կանգնեցնել հակագրոհը, բայց որպեսզի զորքերի մեջ դժգոհություն չառաջանա իր որոշման հանդեպ, այդ որոշումը հիմնավորվեց այն հանգամանքով, որ իբր այդ պահանջը եղել է Մոսկվայից:
                          Բլից պատերազմի հետևանքները
Ադրբեջանցիներին հաջողվեց ամրապնդվել նոր դիրքերում, որոնք նախկինում պատկանում էին հայերին: Դա հիմնականում նրանց հաջողվեց հարավային ուղղությամբ, երբ նրանք առաջխացում արձանագրեցին մի քանի հարյուր մետր տարածքում, և որ ամենակարևորն է, գրավեցին այսպես կոչված Լելե-թեփե բարձունքը: Սակայն ադրբեջանական զինվորական վերնախավը հիասթափված է այդ արդյունքներից, որովհետև տարիներ շարունակ թմբկահարվող ադրբեջական բանակի գերհոզոր կայացման քարոզչության շրջանակներում պարզվեց, որ նրանք կարողացան կարճաժամկետ մարտական գործողությունների արդյունքում գրավել ընդամենը... մեկ բարձունք: Մինչդեռ, ադրբեջանցները հույս ունեին, որ այս կարճ պատերազմական գործողությունների արդյունքում նրանք պետք է գրավեին առնվազն մի քանի գյուղեր և գոնե 1 քաղաք: Սա մինիմումը:Մաքսիմումն այն էր, որ նրանք պետք է ճեղքեին պաշտպասնության 1-ին էշելոնը` ճանապարհ բացելու համար դեպի Ստեփանակերտ: Սակայն, քանի որ սպեցօպերացիան գաղտնի էր պահվում,  լուրջ պատերազմական գործողությունների համար ադրբեջանական բանակը լուրջ կուտակումներ չէր արել, բացի այդ, զոհերն ադրբեջանցիների կողմից մի քանի անգամ ավելի շատ էին, քան հայկական կողմից: Եթե ադրբեջանական կողմը պատրաստ էր 1/5-ի կորուստներին` քանի որ հարձակման կողմն ինքն էր, ապա ապրիլի 4-ի դրությամբ ադրբեջանական գլխավոր շտաբը իր համար պարզեց, որ զոհերի քանակը դարձել է 1-ը` 7-ի, ինչ էլ իր մեջ լուրջ վտանգ էր պարունակում, որ այն կարող է խուճապ առաջացնել ադրբեջանական բանակում: Ընդ որում, վերը նշված 7000-անոց ադրբեջանական երկու բրիգադները լավագույնն էին համարվում ադրբջանական բանակի ստորաբաժանումների շարքում: Բացի այդ, հայկական հրետանին չափազանց լավ դրսևորեց իրեն շարքից հանելով ադրբեջանական գրեթե բոլոր հարվածային համակարգերը: Բացի այդ, ադրբեջանական հարձակումը հայկական կողմի համար անսպասելի էր և եթե նրանց հաջողվեր երկու օրվա ընթացքում գրավել մի շարք գյուղեր, ապա մարտի մեջ կմտներ ադրեբեջանական 2-րդ էշելոնը, սակայն ադրբեջանցիներին չհաջողվեց դա իրականացնել: Ըստ էության, տապալվեց իրենց ռազմական-քաղաքական ողջ սցենարը: Փաստացի, ադրբեջանցիներին չհաջողվեց գրավել որևէ բնակավայր և արդյունքում նահանջելով նրանք չհամարձակվեցին կիրառել ճակատային ավիացիա, գիտակցելով, որ արդեն լուրջ էֆեկտ չէր տա:
                        Որո՞նք էին հայկական կողմի բացթողումները
Հայկական զինվորն ու կամավորները ցույց տվեցին բացարձակ և զարմանալի խիզախություն, ինչը նշանակում է, որ հայկական բանակում բարձր է ինքնազոհաբերման ոգին, սակայն այստեղ կան մի շարք հարցադրումներ, որ կարելի է անել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինվորական շրջանակներին: Հատկապես տարօրինակ էր,երբ Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը , ով 8  տարի եղել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը, հայտարարում է, թե իբր դժվար էր կանխատեսել, թե որ ուղղություններով ակտիվ գործողություններ կսկսի հակառակորդը: Սա ցույց է տալիս այդ զինվորականի  մակարդակը, որովհետև 20 տարվա զինադադարի պայմաններում նման գնահատականներ տալը, մեղմ ասած, տարօրինակ է:
                                       Ի ՞ նչ քաղաքական հետևանքներ կունենա այս քառօրյա պատերազմը
1. Ադրբեջանին չհաջողվեց կազմաքանդել 94 թվականի զինադադարի ժամանակ ձեռք բերված հայկական կողմի ռազմաքաղաքական համակարգը, սակայն, որոշ առաջխաղացում, այնուամենայնիվ, պաշտոնական Բաքունարձանագրեց և փորձելու է այն կապիտալիզացնել բանակցությունների ժամանակ: Հայկական կողմը նույնպեսչկարողացավ արձանագրել որևէ դրական արդյունք և, որ ամենակարևորն է, ապրիլի հինգին Մոսկվայում ժամանակավոր զինադադար կնքեցին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարները, որտեղ չկար Ղարաբաղյան բանակի գլխավոր շտաբի ղեկավարը: Սա հայկական կողմիամենամեծ բացթողումն էր, որից հետո կարծես կանխազգալով այս սխալը, Երևանը սկսեց անընդհատ խոսել, որ գալիք բանակցություններում պետք է մասնակցի պաշտոնական Ստեփանակերտը: Տարօրինակ է նման ձևակերպումներ լսել հայկական կողմից, երբ նրանք չկարողացան Մոսկվայում զինադադարը հաստատել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությամբ: 2. Ադրբեջանին չհաջողվեց այս փոքրիկ պատերազմի արդյունքում կազմալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի այս ֆորմատը, որովհետև նրանք հույս ունեին, որ ռազմական հաջողության արդյունքում նրանք կկարողանային դիվանագիտական նոր ճակատներ բացել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Այսօր միակ կետը, որ ադրբեջանցիները կարող են շեշտադրել, դա այն է, որ նրանք փորձեն գերակա դարձնել խաղաղապահ ուժերի մուտքը տարածաշրջան, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքերի փաթեթի կետերի համեմատ: 3. Այս կարճատև պատերազմը հանգեցնելու է տարածաշրջանի էլ ավելի միլիտալիզացիայի: Հայաստանին չի հաջողվելու համոզել Ռուսաստանին , որպեսզի վերջինս հրաժարվի զենք մատակարարել Ադրբեջանին , սակայն մյուս կողմից` Երևանի հնարավորությունները Մոսկվայից գերժամանակակից զենք ստանալու հարցով, կարող են մեծանալ: 4. Քառօրյա պատերազմի հետևանքով Հայաստանում կտրուկ մեծացան հակառուսական տրամադրությունները և Արևմուտքը փորձելու է ամեն կերպ այն կապիտալիզացնել: Անշուշտ, այս գործոնն առաջ եկավ բացառապես այն բանի պատճառով, որ չորսօրյա պատերազմը ցույց տվեց այն բացահայտ առավելությունը, որն ունի Ադրբեջանը Հայաստանի համեմատ` զենքի և զինամթերքի տեսքով: Հասկանալի է, որ չգրանցելով դրական արդյունք ռազմաճակատում, պաշտոնական Երևանը չի կարող կոշտացնել իր դիրքերը դիվանագիտական ճանապարհով: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը խոստանում էր, որ պատերազմի վերսկսման դեպքում նա կարող է ճանաչել ԼՂ-ի անկախությունը, սակայն նա չգնաց այդ քայլին, հավանաբար,վստահ չլինելով, որ մեծ պատերազմում հայկական կողմը կարող է լուրջ հաջողություն գրանցել: Այս պարագայում պահանջել Մոսկվայից Լեռնային Ղարաբաղի ճանաչում, այդքան էլ իրատեսական չէ, որովհետև անկախ ամեն ինչից, այդ քայլին առաջինը պիտի գնա Երևանը: Պարզ է նաև, որ այս քառօրյա պատերազմից հետո 22 տարվա ստատուս քվոն այլևս փոխվել է:Այն այլևս չի կարող շարունակվել այն ռեժիմով, ինչպես, որ կար մինչև ապրիլի 1-ը: Բոլորն էլ հասկանում են, որ նոր ռազմաքաղաքական բալանսի գնալու համար չեն բացառվում նոր կարճատև պատերազմեր ռազմական դաշտում և դիվանագիտական ճակատում: Պատրաստեց  Zham.am-ը

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am