Իշխանությունները առաջնորդվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզով, ըստ որի՝ Արցախը բեռ է.Ռ.Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիք հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է «Մարտի մեկի» գործի և ներքաղաքական իրադարձությունների վերջին զարգացումներին, դատաիրավական համակարհի շուրջ ստեղծված իրավիճակին՝ այդ թվում՝ վեթինգին, և այլ հարցերի։

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ նոր իշխանություններն իրենց քայլերով արեցին ամեն ինչ, որպեսզի ինքը վերադառնա քաղաքականություն։

«Վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում մարտի մեկի անկարգությունների համար և, իհարկե, կցանկանար վերաշարադրել պատմությունը, մեղավորներ փնտրել»,- նշեց նա։

Անդրադառնալով Մեղրին հանձնելու մտադրության վերաբերյալ խոսակցություններին՝ նա նշեց․«Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ»։

Մարտի մեկի գործին անդրադառնալով՝ ՀՀ 2-րդ նախագահն ասաց․ «Հատուկ սպասելիքներ չունեմ այդ դատարանից։Այս սցենարով նախագծված է լսել մեղադրող կողմին, տուժողների ներկայացուցիչներին և հետո մի ուղղակի զավեշտալի պատճառաբանությամբ զրկել պաշտպանող կողմին իր տեսակետն արտահայտելուց։ Նրանք արեցին ամեն ինչ, որ պաշտպանական կողմը չկարողանա ներկայացնել իր տեսակետը, մինչդեռ սա 10 զոհերի քրդատավարություն չէ, և հասկանալի չէ, թե զոհվածների իրավահաջորդները ինչի համար են հրավիրված։ Սա սցենար է, որը ենթադրում է ներկայացնել դատախազության և գործադիր իշխանության իրադարձությունների տարբերակը և զրկել այլ տեսակետներ հնչեցնելու հնարավորությունից։

ՀՀ պատմության մեջ այսպիսի բան չի եղել։ Իմ փաստաբանական խումբը տարբեր սերունդների փաստաբաններից է բաղկացած, և ոչ մեկը երբեք չի լսել և չեն պատկերացրել, որ նման բան հնարավոր է, սա չլսված արտառոց երևույթ է և բնութագրում է այսօրվա իշխություններին։ Իրենք անում են բոլոր այն սխալ քայլերը, որոնք անում է յուրաքանչյուր առաջին ալիքի հեղափոխական։ Համարում են, որ ժողովրդի անունից միայն իրենք կարող են խոսել, և քանի որ իրենք են ժողովուրդը, իրենք օրենքից վեր են, մոռանում են, որ ժողովրդի սերը տատանվող է։ Ժողովրդի նկատմամբ սերը պետք է ղեկավարի կողմից արտաահայտվի նրանով, որ ժողովրդի սառնարաններում ուտելու բան լինի, երեխաներին դպրոց ուղարկելու խնդիր չունենան, սա է առաջնորդի սիրո արտահայտության հիմնական բաղադրիչը»։

Վեթինգի թեմային անդրադառնալով՝ ՀՀ 2-րդ նախագահը նշեց․ «Սա լինելու է վեթինգ այն դատավորների նկատմամբ, որոնք ընդունակ են անկախ որոշում կայացնելու։ Դատական համակարգից ամենադժգոհ մարդը ՀՀ-ում ես պետք է լինեմ, նույն դատավորը մի քանի անգամ կայացրել է կալանավորման և կալանքը երկարաձգելու որոշում զրոյական հիմքերով։ Ես չեմ լսել, որ որևէ մի երկրում ղեկավարի կոչով արգելափակեն դատարանների աշխատանքը։ Վեթինքը ընդհանրապես կապ չունի այն իրավիճակի հետ, որը տիրում է Հայաստանում։ Վեթինգով ազատվելու են այն դատավորներից ,որոնք ճնշման ենթարկվող դատավորներ չեն, մաքրելու են համակարգը ազնիվ խիզախ, սեփական կարծիք ունեցող դատավորներից»։

Անդրադառնալով իր նախագահության օրոք դատարանների ճնշումների վերաբերյալ մեղադրանքներին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց․ «Երբեք չեմ զանգել դատավորի։ Թող գտնեն մեկ դատավոր, որը երբևիցե իմ աշխատակազմում եղել է, բացարձակ սուտ է»։

Երկրորդ նախագահը նշեց, որ առաջին հերթին խոցելի են դառնալու այս իշխանություններից հետո մյուս իշխանությունների համար մարդիկ, ովքեր հարստացել են 90-ականների սկզբին։ «90-ականներն են եղել թալանի, ստվերային տնտեսության հսկայակական ծավալի տարիները»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

«Իմ կառավարման ժամանակներում մեր պարտքը չի աճել։ Ժառանգել եմ ՀՆԱ-ի 46 տոկոսանոց պարտք, երբ թողել եմ պաշտոնը, ՀՆԱ-ի 13 տոկոսն էր կազմում արտաքին պարտքը։ Մենք աճել ենք՝ պարտքի տեսակարար կշիռը նվազեցնելով»,- հիշեցրել է նախկին նախագահը։

Հարցին, թե ինչու ժամանակին քաղաքական գնահատական չտվեց ՀՀՇ-ին և առաջին նախագահին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ ««Բռնենք պատերին ծեփենք, ասֆալտին փռենք» ցանկություն եղել է շատերի մոտ, բայց պետք է երկրի առջև հրատապ խնդիրների լուծմամբ զբաղվես և ոչ թե գնաս անցյալ։ Այն հաջողությունները, որոնք գրանցել ենք ենք տնտեսական ոլորտում, երբեք չէինք ունենա, եթե խրվեինք անցյալում։ Երբ ՀՆԱ-ն 1․8 միլիարդ դոլար պարտք է, ինչի՞ դեմ պայքարես։ Ողջ եռանդդ պետք է ուղղես երկիր կառուցելուն»։ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ չի փոշմանել իր այդ քայլի համար։

Իր դեմ գործի վերաբերյալ Ռոբերը Քոչարյանը նշեց, որ այն, ինչ կատարվում է իր հետ, մնալու է որպես այս իշխանության խայտառակությունը,և հիշվելու է այն, թե ինչ վիճակում է ինքն ընդունել պետությունը, և ինչ վիճակում՝ թողել։

«Ընդունել եմ այն վիճակում, երբ Երևանում կար 2 ռեստորան, բեզինը վաճառում էին կանիստրերով, 3 փողոց էր լուսավորված։ Ինչպես եմ հանձնել՝ տեսել եք Հյուսիսային պողոտայով, հարյուրավոր դպրոցներ կառուցելով։ Մենք զարգանում էիք 3 անգամ ավելի մեծ տեմպերով, քան համաշխարհային տնտեսությունը։ Այ սա է իսկական տնտեսական հեղափոխությունը, թեկուզ և այդ բառը կիրառելի չէ տնտեսության համար։ Պետք է հասկանանք, որ տնտեսական աճը թռիչքաձև կարող է անվանվել, եթե դու երկնիշ թվով ես աճում, կամ եթե համեմատվես տարածաշրջանի հետ, առնվազն կրկնակի ավելի արագ ես զարգանում, ինչը եղել է հենց այն ժամանակ, միջին տնտեսական աճը եղել է 10․4 տոսկոս, աշխարհում ամենից արագ զարգացող 5-յակի մեջ էինք մտնում, այ սա է թռիչքաձև աճը»։

Հարցին, թե ինչպես է գնահատում տնտեսության վիճակը, ՀՀ 2-րդ նախագահը պատասխանեց, որ շատ հակասական է այն, ինչ կատարվում է տնտեսության մեջ։ «Երբ լսում եսիշխանավորներին և անկախ տնտեսագետներին, տպավորությունն այնպիսին է, կարծես տարբեր երկրների մասին են խոսում։ Անհասկանալին նա է, որ կանխատեսելիություն չկա իշխանության կողմից վարվող քաղաքականության հարցում, չես հասկանում, այս կառավարությունը լիբերա՞լ է, սոցիալի՞ստ է, թե ինչ է։ Իզմերի բացակայությունը նշանակում է քաղաքականության կանխատեսելիության բացակայություն, իզմերը նշանակում են, դու հասկանում ես՝ ինչ ճանապարհով է կառավարությունն առաջ շարժվելու։ Եթե չկա իզմը, մնում է մեկ և ամենից վատ իզմը, որը կոչվում է պոպուլիզմ, երբ քո քայլերը ձևավորվում են հաճոյանալու կամ մեկի տրամադրության արդյունքում։ Տնտեսության համար ամենավատն անորոշությունն է, երբ մարդիկ չեն հասկանում, թե կառավարությունն ինչ է ուզում։ Հպարտանում են, որ իզմեր չունեն, դա հպարտանալու բան չէ։

Մի կողմից ճիշտ բաներ են ասում ներդրողներին, մյուս կողմից տեսնում ես՝ ինչպիսի հարձակումներ են տեղի ունենում բիզնեսների վրա՝ ձերբակալումներ, «մասկի շոուներ», որից հետո աստղաբաշխական թվերով ակտեր, բոլորը մոռանում են սրա մասին և արտադատարանային կարգավորումներով հարթվում են հարցերը։ Հասկանալի չէ՝ երբ դու ակնհայտ ցույց ես տալիս, որ կողմնակից ես լիբարալ մոդելին, և դրա հետ զուգահեռ շատ խիստ կոմունիստական վերաբերմունք ունես սեփականության, բանկային գաղտնիքի, անձնական տվյալների նկատմամբ։ Չես կարող այս ամենը համատեղել մեկ քաղաքականության շրջանակում։

Հեղափոխությունը ձգտում է միշտ թշնամի գտնել, թիրախավորել, հասարակությունը բաժանել սև ու սպիտակի։ Սա ձև է բնակչության որոշ շերտերի առջև բարեհաճելու համար, բայց սա երկիրը զարգացնելու ճանապարհ չէ։

Ի՞նչ նպատակ է դնում կառավարությունն իր առջև՝ վարկանիշ պահելո՞ւ, թե՞ երկիրը զարգացնելու։ Դա վարկանիշ պահելու, բայց երկրի տնտեսությունը քայքայող տարբերակ է։ Քայլերը հակասական են, հենց իզմերն են պետք, որ յուրաքանչյուր քաղաքացի, գործարար հասկանա այն սահմանները, որոնց մեջ քաղաքականությունն իրականացվելու է։ Պետք է ոչ թե հարուստին աղքատացնել, այլ աղքատին հարստացնել, հարուստին աղքատացնելը երբեք չի բերել աղքատի հարստացման։

Փորձերը վերցնում են այն երկրներից, որոնք առնչություն չունեն ՀՀ այսօրվա վիճակի հետ։ Վերցնենք հայտնի ալբանական մոդելը։ Ալբանիան մի երկիր է, որի դատական համակարգը սերտաճված էր հանցավոր մաֆիայի հետ, մաֆիայի եվրոպական կենտրոնն էր։ Մենք ունե՞նք նման սիմբիոզ դատական համակարգի և հանցավոր աշխարհի միջև, իհարկե չունենք, այդ մոդելն ընդհանրապես կապ չունի, և այն կիրառել միայն այն պատճառով, որ դու որոշել ես, որ ինչ որ մարդկանց պետք է բոմժ սարքես, դու երկի՛րն ես բոմժ սարքելու։ Եվ ոչ մի աղքատ չի հարստանալու։ Փորձում ես առաջնորդվել ժողովրդի մի հատվածի անառողջ պատկերացումներով»։

Պատասխանելով հարցին, թե ինչ անհանգստություններ ունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցով, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չի հասկանում՝ ինչպես կարելի է բանակցել առանց այդ բանակցությունների ռազմավարության, տեսլականի, թե ինչպես ես տեսնում այն։

«Ինքս բանակցություններին մասնակցում են 1992 թվականից։ Ինչպես կարելի է բանակցել՝ չհասկանալով, թե դու ինչ ես բանակցում, ավելի մտահոգիչ է այն, որ մենք միշտ ընդգծում ենք Ղարաբաղի անկախությունը, ասում ենք, որ այն անկախ է, և եթե նույնիսկ հիմա չի մասնակցում նախագահական մակարդակով բանակցություններին, ապա որևէ վերջնական որոշում չի կարող պարտադրվել Ղարաբաղին առաց ղարաբաղցիների մասնակցության և առանց նրանց ընդունման։

Երբեք 1-ին նախագահը չի միջամտել Ղարաբաղի ներքին գործերին, ես, ՀՀ նախագահ լինելով, երբեք չեմ միջամտել, վստահ եմ՝ Սերժ Սարգսյանը նույնպես չի միջամտել։ Միջամտությունը կնշանակեր, որ մենք իջեցնում ենք ԼՂ կարգավիճակը, ցույց ենք տալիս կախվածությունը։

Երբ դու նշում ես, որ այն անկախ պետություն է, ինքդ չպետք է կասկածի տակ դնես այդ կարգավիճակը։ Այն ինչ անում է այս իշխանությունը ԼՂ նկատմամբ, ուղղակի կասկածի տակ է դնում ԼՂ ինքնությունը։ Ի՞նչ է նշանակում ՀՀ-ից պարտադրել ԼՂ-ում մարդկանց ազատել ինչ-որ պաշտոններից միայն ինչ-որ հայտարարության համար։ Ի լուր աշխարհի՝ ՀՀ-ն ցույց է տալիս, որ այդ կարգի ազդեցություն ունի ԼՂ վրա։ Վտանգը նրանում է, որ վաղը մի առաջարկ են տալու, ասեն՝ դու ունես այդ ազդեցությունը, գնա՛ և պարտադրի՛ր, որ դա ընդունեն։ 25-30 տարվա ընթացքում ձևավորված ֆորմատը կասկածի տակ ես դնում, մեծ պետությունների մոտ նոր մոտիվացիա ես առաջացնում ԼՂ հարցը լուծել՝ քեզ ճնշելով։

Արցախում «Դավադիր ուժերի» թեմային անդրադառնալով՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց․«Սա կարող է ասել միայն մի մարդ, ով չի պատկերացնում, թե ինչ գնով են այդ տարածքները ձեռք բերվել, և մարդ, ով չի պատկերացնում՝ ինչ նշանակություն ունեն այդ տարածքները ԼՂ անվտանգության հարցում»։

Արցախի գործող և նախկին նախագահների միջնորդության թեմայի վերաբերյալհարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց․«Իրենք ասում են, որ այս դատավարությունը քաղաքական չէ, եթե քաղաքական չէ, ինչպե՞ս կարելի է այդ միջնորդությունը դիտարկել որպես միջամտություն ՀՀ ներքաղաքական հարցերին։ Ուղղակի աբսուրդ է․միջնորդությունը երբեք որևէ տեղ չի դիտարկվում որպես միջամտություն։ Ոչ թե պաշտոնի, այլ մարդու միջնորդություն է։ ԼՂ նախագահը անձ է, և իր անձնական միջնորդությունն է ներկայացրել, ներկայացել է անձամբ դատարանում, 500 000 դրամ վճարել է անձնական միջոցներից։ Փորձում են մանիպուլյատիվ ձևերով իրար կպցնել չկպնող բաները։

Պատերազմ հաղթանակած մարդկանց տեսակն իրենց հասկանալի չէ, փորձում են իրենց հեռու պահել, չեն սիրում, դա դասական դասալիքների բարդույթի արտահայտությունն է։ Դու այդ հերոսական էջերի կողքով անցար , չնկատեցիր, քեզ հետ առնչություն չունեցավ, իհարկե, մարդիկ բարդույթ ունեն, և փորձում են նվաստացնել յուրաքանչյու մարդու, ով զենքը ձեռքին՝ պայքարել է Արցախի անկախության համար։ Սա չափազանց վտանգավոր երևույթ է։ Արցախից բնազդող վտանգ են զգում, որովհետև հասկանում են, որ այդ տեսակի մարդիկ են իշխանության, իրենց հետ չեն համընկնում, և պետք է նրանցից ազատվել, բայց այդ տեսակից ազատվել նշանակում է քաքայել ԼՂ անվտանգությունը»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ մարդու ճակատին է գրված, որ դուխով է, ոչ թե գլխարկի։

«Այլ ուժերը փորձում են այդ տեսակից ազատվել։Սա և՛ արտասահմանյան ազդեցության, և՛ տեսակի հարց է։ Ոնց որ թե ալերգիա ունեն խիզախ, ոչ անտարբեր, իրենց կարծիքին ամուր կպած մարդկանցից»,-հավելեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա հարցադրում արեց՝ Ղարաբաղը բե՞ռ է, թե՞ հնարավորություն։ ««Սերգո ջան, լավ չես ապրելու» թեզը կա՞, թե՞ չկա։ Ես տեսնում եմ, որ այդպես են մտածում, մտածում են, որ բեռ է, իսկ երբ մտածում ես, որ ինչ-որ բան բեռ է, ոչ թե արժեք, ենթագիտակցաբար մտածում ես՝ ոնց այդ բեռից ազատվել։

ՀՀ-ն Ղարբաղի հետ լուրջ խաղացող է տարածաշրջանում։ Առանց Ղարաբաղի լուրջ դերակատար չես ունենալու, մոռանալու են, որ դու ընդհանրապես կաս։ Ղարաբաղն արժեք է, եթե դուխով ոչ թե գլխարկիդ, այլ ճակատիդ է գրված, դա արժեք է, որը պետք է հասնես լուրջ նպատակների»,- շեշտեց ՀՀ երկրորդ նախագահը։

 

դիտվել է 1350 անգամ
Լրահոս
Գողություն կատարած անձը փախչել է Հայաստանում հայտնի գործարարի տղայի անվամբ հաշվառված մեքենայով Ինչո՞ւ Փաշինյшնը համաձայնվեց Ալիևի տեսակետի հետ Մինսկի խմբի լուծարման մասին և քաղաքшկան դաշտից արձագանք չստացավ Ամերիկացիներն անկեղծ ներկայացնում են, թե ինչու են դեմ Իվանիշվիլու իշխանությանը Վրաստանում. սակայն ինչո՞ւ են կիսով չափ հակազդում «Մայր Հայաստան»-ը մասնակցելու է Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Մինչ օրս անկլավների մասին իրավական հիմք չկա. 110 քմ տարածքի մասին Ալեն Սիմոնյանի պնդումը չունի հիմնավորում. քարտեզագիր Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյան չէր լինի, եթե սրանից հետո էլ անգամ ներողություն խնդրելը չաներ իր ԹՔՈՏ ոճով. Սոս Հակոբյան Ֆլեշի Արմեն Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ վարչական հսկողությունը վերացվեց․ փաստաբան Փաստաբան Արմեն Օհանյանին տևական ժամանակ գաղտնալսել են, Օհանյանը մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում Պատերազմը Ուկրաինայում կշարունակվի ևս երկու տարի․ ԵՄ դիվանագիտության ղեկավար Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ Մեքենան հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց ՀԾԿՀ անդամ է ընտրվել Արա Նռանյանը Ինչպես «Հանրայինը» և «Արմենպրեսը» անտեսեցին Արցախի Հանրապետության հռչակման օրը․ Civilnet.am Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Թուրքիայով պայթուցիկ նյութեր տեղափոխող երկու ուկրաինացիների Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի Ինչո՞ւ էր Իլհամ Ալիևը դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է, որ դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք. Հովհաննես Խուդոյան Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Առինջի «Գ» թաղամասում 110 հազար բարձրավոլտ էլեկտրասյան խափանման պատճառով տեղի է ունեցել պայթյուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am